Քաղաքական

09.12.2019 17:16

Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար (տեսանյութ)

Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար (տեսանյութ)

Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում։

Այնուամենայնիվ, փաստաբանը ձեռնպահ է մնացել Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորել ցանկացող անձանց անունները, պաշտոնները եւ ապրելու վայրը նշելուց։

«Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե Ղարաբաղից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա եւ ցանկություն չեն հայտնի»,-նշել է փաստաբանը։

Նա հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են դատավոր Աննա Դանիբեկյանին լրացուցիչ նիստ գումարել անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։ Դա տեղի չունեցավ։ Հաջորդ նիստը տեղի կունենա արդեն հունվարի 9-ին։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։