Լրահոս

09.12.2019 16:04

Գեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարե շինության պատին, այնուհետև կայանված КаМАЗ-ին. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարե շինության պատին, այնուհետև կայանված КаМАЗ-ին. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 15:50-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի բնակիչ, 28-ամյա Գեղամ Գևորգյանը՝ իր վարած BMW մակնիշի 30 OС 030 համարանիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 5-րդ փողոցի 146 հասցեում գտնվող քարե շինության պատին, այնուհետև նշված վայրում կայանված КаМАЗ մակնիշի 13 ԼՕ 792 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 20-ամյա Էդմոն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։