Կարծիք

09.12.2019 17:40


Իյա, վարչապետն ապրած կենա, արդեն զարմացնո՞ւմ ես

Իյա, վարչապետն ապրած կենա, արդեն զարմացնո՞ւմ ես

«Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»,-ահա այսպիսի, իրեն հատուկ մուննաթ-զուննաթ ոճի մեջ, հանդես է եկել վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այսօր` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցմանն ու խափանման միջոցին:

Իյա, վարչապետն ապրած կենա, արդեն զարմացնո՞ւմ ես: Մի՞թե քո պահանջով չեն բռնվում ու բաց թողնվում քաղաքական ֆիգուրները` նայած թե այդ օրը դու ինչ տրամադրությամբ ես արթնացել: Ավելին` քո քմահաճույքով է իրականացվում այս երկրի արդարադատությունը, մի ոլորտ, որի հերը դու ուղղակի անիծել ես:

«Կա՞ մի դատավոր, ով ինձ կասի ՉԷ»,-քո խոսքերը չե՞ն: Բա դա համերգ չի՞ քո պատվերով: Եթե համերգ չի, ապա ի՞նչ է: Էն Վանեցյանն ու Օսիպյանը գժվեցին քո խելացնոր պատվերները կատարելով, ինքդ էլ շաբաթական երկու-երեք ագրեսիայի նոպա ես ունենում` բա դա համերգ չի՞:

Էն խեղճ դատավոր Դավիթ Գրիգորյանին այնպես հրամայեցիր հալածել, որ շատ ավելի խեղճ Աննա Դանիբեկյանը առանց քո դաբրոյի նույնիսկ շնչել-արտաշնչել չի կարողանում:

Դու մի՛ խոսիր, Նիկո՛լ, պատվերով համերգից, դու այս պետությունը սեփական մագնիտոֆոն ես դարձրել` ինչ կասետ տեղադրում ես, այն էլ նվագում է:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը