Քաղաքական

09.12.2019 13:08

Նույն ազգի տղաներ ենք. Կոշում վերընտրված թեկնածուն՝ «Իմ քայլի» պատգամավորի հետ բարեկամական կապի մասին

Նույն ազգի տղաներ ենք. Կոշում վերընտրված թեկնածուն՝ «Իմ քայլի» պատգամավորի հետ բարեկամական կապի մասին

Արագածոտնի մարզի Կոշ համայնքում դեկտեմբերի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Աշոտ Ենգիբարյանը՝ 689 ձայնով: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:

Թեկնածուներից Էդմոն Ադամյանը ստացել է 376, իսկ Արմեն Ավետիսյանը` 427 ձայն:

NEWS.am-ի հետ զրույցում հաղթած թեկնածուն ասաց, որ ինքն արդեն 5-րդ անգամ է հաղթում համայնքի ղեկավարի ընտրություններում, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ հեռու ազգականներ են, ոչ թե հորեղբոր որդիներ:

«Նույն ազգի տղաներ ենք, նույն գեներից ենք, բայց հորեղբոր տղան չեմ: Ես նրան ԱԺ ընտրություններից հետո չեմ տեսել, եւ ինքը չէր կարող ազդել: Ես արդեն 5-րդ անգամ եմ ընտրվում, եւ էն 4 անգամը, որ ընտրվել եմ, ինքը ոչ պատգամավոր է եղել, ոչ էլ երեւացող դեմք է եղել, որ կարողանար ընտրության ընթացք փոխեր: Միամտություն եւ անմտություն կլինի, որ իմ արդեն 5-րդ հաղթանակը կապենք Վիկտորի անվան հետ, այս ընտրությունները նախորդ 4-ի տրամաբանական շարունակությունն է»,-ասաց նա:

Նշենք, որ Աշոտ Ենգիբարյանը պաշտոնավարում է 2005 թվականից` արդեն 14 տարի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։