Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն
Դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի պետական համալսարանի տարական կրթություններ և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։