Կարծիք

09.12.2019 10:39


Թավշյա հեղափոխություն` «սուտ» հեղափոխություն

Թավշյա հեղափոխություն` «սուտ» հեղափոխություն

Թավշյա հեղափոխություն` «սուտ» հեղափոխություն Հայաստանում, որը ՀՀ քաղաքացիների կյանքում առաջացրեց սոցիալական եւ քաղաքական ճգնաժամ: «Թավշի» պատճառով կազմաքանդվեց մեր երկրի պետականությունը և դե յուրե հանրապետությունը վերածվեց միապետության: Միապետություն, որ ապավինում է քաղաքական կենտրոնացվածության և մշտական մեկ մարդու վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում է: Ամենուր բռնաճնշումներ են, որոնք ընդգրկել են Հայաստանի ողջ բնակչությունը, այդ թվում հանրապետության նախկին երկու նախագահներին, Արցախյան հերոսներին, հոգևորականությանը, մտավորականությանը, ուսանողությանը, այլակարծիք մարդկանց:

Միմիայն փռում են ասֆալտներին, մի մասին ծեփում են պատերին, մի մասի թաթիկներն են կտրում, մյուսներին էլ քրեական գործերով վախացնում: Երկրում քաոս է: Քաղաքական բռնությունը՝ որպես երկիրը հնազանդության մեջ պահելու ղեկավարման ձև, հեղափոխականները որդեգրեցին սկզբից ևեթ` անմիջապես հեղաշրջումից հետո: Սկսվեցին քաղաքական ենթատեքստով գույների բաժանումը` սևեր ու սպիտակներ, հետո սկսեցին պիտակավորել մարդկանց «հակահեղափոխական թշնամիներ», «թալանչիներ», «նախկին ռեժիմի ստրուկներ» և նման այլ ջրբաժաններ:

Հեղափոխության լիդերը «հեղինակություն» վայելող մի անձ է, ով ունի ազդեցություն ինչ-որ խմբի` ամբոխի վրա: Նա չի համապատասխանում տիպիկ լիդերի կերպարին, սակայն նրա հետևից գնաց ամբոխը: Թավշյա «լիդերը» շատ անազնիվ է ժողովրդի առաջ: Նոր Հայաստանում քաղաքական գործընթացները հիմնականում անհատակենտրոն են, այսինքն որոշակի անձանց խարիզման ու կռիշը որոշում է քաղաքականության ընթացքը: Պետք է հստակ գիտակցել, որ լավ երկիր ունենալու համար, պետք է լավ ղեկավար, լավ կառավարիչ ունենալ: Երկրի կառուցման գործում պետք է լինել ճիշտ քաղաքական լիդեր:

Իսկ այսօր քաղաքական լիդերի կայացման և իմիջի կերտման գործընթացը դարձել է հրամայական՝ արդիականացման գործընթացը ուսումնասիրելու նկատառումներով, քանզի իշխանության և իշխանկան հարաբերությունների հարացույցում լիազորություններ ունենալը դեռևս բավարար չէ կառավարելու համար` մարդկանց համատեղ աշխատանքը ծրագրավորելու, կազմակերպելու, վերահսկելու, նրանց շահադրդելու: Ուրեմն, փուչ «լիդերնե՛ր», ազատեք երկիրը ձեզանից ու մի տանջեք ձեզ:

Հ.Գ Խորհուրդ հայ ազգից. գալու է ժամանակ, որ ձեր կատարած հանցագործությունների համար պատասխանեք տալու: Ու այդ ժամանակը շատ մոտ է:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը