Կարծիք

08.12.2019 20:22


Եթե համը հանեն, հակազդեցությունը չի ուշանա

Եթե համը հանեն, հակազդեցությունը չի ուշանա

Մտավախությունները, թե ՍԴ-ն խաղաղ ճանապարհով գրավելու օպերացիան տապալելու դեպքում, եթե դատավորները «լավով» զենքերը վայր չդնեն ու խաթրով չհանձնվեն` ինքնակամ թոշակի չգնան, Նիկոլն ու իր «կամանդը» գործի կդնեն հոգեբանական, քրեական եւ քաղաքական հետապնդումների զինանոցը, գործեր կկարեն անհնազանդների վրա եւ այլն, իհարկե, հասկանալի են։

Այն, որ սրանք ամեն ինչի ընդունակ են, ոչ մի «բարդույթ» չունեն, բացի «Հիսուսի», եթե իրերը կոչենք իրենց անուններով` Հուդայի կամ Հերոստրատի բարդույթից, ու պատրաստ են անցնել բոլոր գրված եւ չգրված օրենքների վրայով, երկու կարծիք չի կարող լինել։

Բայց կա մի բայց, որի հետ չեն կարող հաշվի չնստել. բանն այն է, որ «թավշյա բռնապետիկներն» այլեւս սպառել են Սահմանադրությունն անպատիժ կերպով ոտնատակ տալու ռեսուրսը։

Վենետիկի հանձնաժողովը, անձամբ Բուքիքիոն, ինչքան էլ որ «դիվանագետ» լինեն եւ խուսափեն կոշտ ձեւակերպումներից, պարզ եւ աներկբա ներկայացրել են իրենց դիրքորոշումը. ՍԴ դատավորներին ժամանակից շուտ տուն ուղարկելու նախագիծն ինքնին խնդրահարույց է` եվրոպական կառույցները կարող են դրա վրա աչք փակել մի դեպքում. եթե խստորեն պահպանվի կամավորության սկզբունքը։

Եթե չափն անցնեն` բացահայտ ռեպրեսիաներ սկսեն թոշակի գնալու վերջնագիրը չընդունած դատավորների նկատմամբ, հակազդեցությունը չի ուշանա։

Կա՞ մեկը, որ ՍԴ դատավորներից ավելի լավ է հասկանում այս պարզ ճշմարտությունը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը