Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարները (սոցիալիզմ և հեղափոխականություն) դուր չէին գալիս ռուսական ցարին՝ Նիկոլային, քանզի այդ գաղափարները համահունչ էին այն ժամանակվա ռուս հեղափոխականների` էսեռականների գաղափարներին։
ՀՅԴ–ն դուր չէր գալիս նաև բոլշևիկներին։ Անկախական գաղափարների համար։
ՀՅԴ–ի դեմ կատաղի կռիվ էր տալիս ՀՀՇ–ն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ։ Քիրվայականությունը միշտ էլ անհաշտ է «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի հետ։
ՀՅԴ–ի դեմ էժանագին քարոզ է տանում ու փորձում ներսից պառակտել Նիկոլ Փաշինյանը։ Փորձն անհաջող է, քանզի ականները պայթեցին՝ իրենք իրենց վնասելով։ Այստեղ գաղափարական հարց չկա, քանզի ՀՀ գործող իշխանությունը պոպուլիստ է, իսկ դա նշանակում է, որ չկան կայուն գաղափարներ։ Մի օր կարող է ծովից ծով Հայաստան քարոզել, հաջորդ օրը՝ լճից լիճ, բայց ամեն օր կրկնել, որ պետք է բավարարել նաև ադրբեջանական ժողովրդին՝ ձգտելով խուսափել որոշում կայացնելու պատասխանատվությունից։
Փաշինյանի կռիվը ՀՅԴ–ի հետ անձնական հաշվարկներով ու աթոռասիրությամբ է պայմանավորված։ Ուրիշ ոչինչ։
Մի խոսքով, Նիկոլայից մինչև Նիկոլ կռիվ են տվել ՀՅԴ–ի դեմ։ Եվ որտե՞ղ են հիմա նրանք և որտե՞ղ է լինելու «ժողովրդի» վարչապետը որոշ ժամանակ անց։ Դժվար չէ կռահել։
Նիկոլայից մինչև Նիկոլ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից