Կարծիք

08.12.2019 14:40


Նիկոլի առաջին համար լինելը Պողոսի առաջին համար լինելն է

Նիկոլի առաջին համար լինելը Պողոսի առաջին համար լինելն է

Զվարճալի է դիտել, թե ինչպես է քայլառաստ մեդիա գրուպը փորձում Քոչարյանի մոտալուտ ազատման համար հող նախապատրաստել: Արդեն սկսել են Մարտի 1-ի այլ մեղավորներ փնտրելը: Ամենահարմարը դե Սերժ Սարգսյանն է: Շուտով կասեն, որ գործը պատրաստ է ու էս փուլում Քոչարյանն արդեն չի կարող ազդել ընթացքի վրա ու Վենետիկի ու ՄԻԵԴ-ի վճիռներից օրեր առաջ կազատեն: Թովմասյանին հարվածելու գործիքն է կորում իհարկե, բայց դե էլի մի բան կհորինեն:

Ու Պողոսների էշացած դեմքերը ևս մի օրգազմիկ տիեզերական արդարության դոզա կպարգևեն մեզ, բայց ցավոք, ըստ էության, դա ևս մեկ անգամ վերահաստատելու է մեր աղետալի վիճակը:

Ընդ որում, ես չեմ էլ հասկանում, թե ինչու են սրանք տենց չարչարվում, դեմք փրկելու ինչ-որ հիմար պլաններ գծում: Ախր մտածող, ադեկվատ մարդկանց աչքերում իրենց օտչյոտները վաղուց տրված են, իսկ պողոսների համար ոչ մի բան էական չէ: Շարքային Պողոսին պետք է, որ երկրի ղեկավարը լինի իրանից ավելի անհաջողակ մեկը, որ նա սեփական անպիտանությունը այդքան սուր չզգա: Ում ուզում է, կարա ազատի, ում ուզում է, կարա բռնի... Հոգու խորքում նրանք կարող են նույնիսկ գիտակցել, որ Մարտի 1-ի իրական մեղավորը հենց Նիկոլն է ու հենց Նիկոլը դա գիտակցում է հոգու խորքում, բայց քանի դեռ Նիկոլն է առաջին համարը, Պողոսները գոհ են: Նրա առաջին համար լինելը իրենց առաջին համար լինելն է: Վերջիվերջո մարդկության պատմության մեջ քանի՞ անգամ է պողոսներին նման բախտ վիճակվել:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը