Կարծիք

08.12.2019 09:07


Կար մի ժամանակ, երբ Նիկոլը Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի օֆշոր-մոֆշորների հետ կապված ելույթներ էր ունենում

Կար մի ժամանակ, երբ Նիկոլը Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի օֆշոր-մոֆշորների հետ կապված ելույթներ էր ունենում

Կար մի ժամանակ, երբ Նիկոլը Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի օֆշոր-մոֆշորների հետ կապված ելույթներ էր ունենում:

Նոր Հայաստանում «ժողովրդի» վարչապետը մոռացել է և՛ Տիգրան Սարգսյանին, և՛ Նավասարդ Կճոյանին:

2014թ․ «Առավոտին» տված հարցին` օֆշորի գործով միտում տեսնո՞ւմ է, որ փորձեն մեղքը բարդել Աշոտ Սուքիասյանի վրա`արդարացնելով Նավասարդ Կճոյանին և Տիգրան Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը փորձել է այդ առումով գնահատականներ չտալ ու անցավ գործի ընթացքի մեկնաբանմանը. «Գործը մինչ այժմ կոծկվելու ճանապարհով է գնացել, և որևէ կասկած չկա, որ մինչև վերջ էլ այդպես է լինելու: Ունենալու ենք մի վիճակ, երբ արդյունքը լինելու է հակառակ հանրության համոզմունքին: Գործ ունենք կոռուպցիայի դասական օրինակի հետ: Միշտ ՀՀ իշխանություններն ասում են, որ արդյոք կոռուպցիայի մասին փաստեր ունեք: Սա այն դեպքերից է, որ ոչ միայն փաստեր կան, այլև դրանք հիմնավորված են և փաստաթղթերը հրապարակված: Հիմա ի՞նչ է ասում այդ իշխանությունը. ասում է, չէ, սա այն փաստ չէ, որ պիտի ունենանք, սա ուղղակի անակնկալ էր: Վատն այն է, որ նման կոռուպցիան դեպքեը այլևս անակնկալ չեն ՀՀ քաղաքացիների համար»:

Մի՛ զլացեք, հարցրեք Նիկոլին երբ գալիս է ԱԺ՝ էս նույն կարծիքի՞ն է, թե՞...

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը