Կարծիք

07.12.2019 21:05


Աղետի գոտի ունենք, բայց պարգևավճարվում ենք, խրախաճանքների տրվում

Աղետի գոտի ունենք, բայց պարգևավճարվում ենք, խրախաճանքների տրվում

Երբ Ամերիկան զենքի մրցավազքում անցնի ռուսներին, մի հզոր երկրաշարժ էլ Իրանում կլինի...
Տեսլան էլ թարսի պես իր հետ ամենը տարա՜վ...

Իսկ մենք ողբալ միայն գիտենք, սրան-նրան կույր հավատալ, մեզ մոտ սգալն է լավ ստացվում, հաճախ նաև կեղծ, բայց մի՞թե անհնար է հարգել հերոսաբար ընկածներին, անմեղ զոհված նահատակներին՝ ուժեղանալով, զարգանալով, անպարտ բանակ ունենալով, ամուր շենքեր կառուցելով, թե՞ բավարար է լոկ հառաչել՝ ամենի մեջ սրան-նրան մեղադրելով, սխալը մեզնից ետ վանելով, որս դառնալով ու կուրորեն հույսներս մեզնից բացի ամենքի վրա դնելով...

Երկրաշա՜րժ, պատերա՜զմ, այո՛, քիչ արհավիրք չէ մի փոքր ազգի, կործանման շեմին կանգնած պետության համար, բայց վերապրե՜լ ենք, չէ՞, հաղթանակե՜լ ենք, իսկ ինչո՞ւ դասեր չենք քաղում, էլի հավատում ենք ինքներս չիմանալով՝ ինչին, չենք գնահատում կործանված քաղաքին նոր շունչ տվողին, գրեթե պարտված պատերազմում հաղթանակ կերտողին ու ուրանո՜ւմ ենք ամենն, ինչ է, թե հայրենիքից ու պետությունից մեղմ ասած հեռու մի պոռոտախոս անխնա բթացնում է մեզ, իսկ մենք ինքնակամ, հաճույքով բթանում ենք. մինչև ե՞րբ... Ու չենք հարցնում մեզ անամոթաբար բթացնել փորձողին, իսկ երբ բանտարկում ես, սուտ-սուտ կուրծք ծեծում, արդարությունից ու վառ գալիքից խոսում, ի՞նչ ես այսօր անում հանունի համար, բայց միմյանց հաճույքով ձայնակցում ենք, երբ ողբի ժամն է, մեղադրում ենք բոլոր բոլորին ու չենք հասկանում, որ ապրելու համար ոչինչ չենք անում...

Ոմանք ասում են՝ երկրաշարժ չէր, պայթյուն էր, ոմանք պնդում են հակառակը, ոմանք Արցախյան ազատամարտը հերոսական են կոչում, ոմանք ասում են՝ զոհեր հանուն ոչնչի. քանի դեռ չենք դրոշմել մեր ուղեղներում ազգային-պետական միտքը որպես առաջնայնություն, քանի դեռ հույսներս չենք դրել մեր զինվորի, մեր շինարարի վրա, քանի դեռ չենք ինքնամաքրվել ու չենք դադարել միայն ողբալով գութ աղերսել՝ թշնամուց լինի, թե բնությունից, ողբալու առիթները միայն ավելանալու են...

Ցավոք, այսօր ևս միայն ողբում ենք՝ կեղծ-անկեղծ, բայց ողբալ պետք չէ, հարգել է պետք հիշատակն անմեղ նահատակվածների, թող Աստված հոգիները լուսավորի ու ապրել է պետք, լծվել հայրենյաց ու պետության կառուցման գործին, որ ցնծանք հաղթանակներով, մեր չփլվող շենքերով, ոչ թե վաղը նորից ավերակվենք ու հառաչենք «ո՜ւր էիր Աստված» միայն գոչելով...

Մինչդեռ իրապես դասեր չենք քաղում, միմյանց խաբում ենք, կառուցողին ցեխով տալիս, տմարդիին հերոսացնում, հերոսներին բանտարկում ու կարծում ենք՝ ճշմարիտ ենք, ամեն դեպքում եթե ճշմարիտն էս է, ապա ճշմարիտ է, որ չպիտի ապրենք՝ և՛ ոսոխը, և՛ բնությունն է դառնալու ճշմարիտ, վաղուց ժամն է դադարել որս լինելուց ու դառնալ որսորդ...

Աղետի գոտի ունենք, բայց պարգևավճարվում ենք, խրախաճանքների տրվում, ցոփ ու շվայտ ապրում, իսկ տարին մեկ ինքնախաբեաբար ողբո՜ւմ, դե եկեք ողբա՜նք, թե հավատում ենք՝ ողբը կկառուցի, ողբը կհաղթանակի, իրականում ողբալու է բացառապես անառողջ ու տկար միտքը...

Ոչ մի Աստված չի փրկելու ապրել չկամեցողին...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը