Քաղաքական

07.12.2019 20:45

ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի

ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի

Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,-նշել է Մոգերինին:

Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»,-նշել է Մոգերինին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։