Կարծիք

07.12.2019 14:33


Թավիշների մոտ ճշմարտության մասին բարձրաձայնելը մանիպուլյացիաներ են

Թավիշների մոտ ճշմարտության մասին բարձրաձայնելը մանիպուլյացիաներ են

Երևանի քաղաքապետարանը Նոր տարվա տոնակատարությունների համար հատկացնում է 549.594.100 դրամ (1.1 միլիոն դոլար), համեմատելու համար ասեմ, որ Տարոն Մարգարյանի ժամանակ հատկացվում էր 10-ից 15 անգամ քիչ:

Այս փաստը գալիս է ապացուցելու իմ այն թեզը, համաձայն որի՝ այս կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի առանց այն էլ մեր երկրի սուղ միջոցները հանկարծ նպատակային չծախսվեն և ուղղակի անիմաստ տեղը մսխվեն, սրանք անելու են իրենցից կախված ամեն բան, որպեսզի կասեցնեն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ցանկացած փորձ:

Երբ Երևանի Ավագանու նիստի ժամանակ Ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ տարակուսեցին այսպիսի հսկայական գումար տոներին հատկացնելու համար ու հիշեցրին Երևանի առջև ծառացած հազար ու մի անհետաձգելի խնդիրների մասին, որոնց վրա պիտի ծախսվեն այդ գումարները, Հայկոյի տեղակալներից մեկը ուղղակի սկսեց ՄՈՒՆՆԱԹ գալ այդ մարդկանց վրա, և սեփական միջոցները անիմաստ տեղը չմսխելու նրանց կոչերը որակեց որպես մանիպուլյացիաներ: Այսինքն թավիշների մոտ ճշմարտության մասին բարձրաձայնելը մանիպուլյացիաներ են:

Լավ, հետաքրքիր է էս գժանոցը դեռ ինչքա՞ն պիտի շարունակվի, եթե հատուկ հանձնարարականով երկիրը ուզում եք պահել թշվառության մեջ, գոնե տղամարդ եղեք ու հայտարարեք դրա մասին, ի՞նչ եք հոխորտում ու մուննաթ գալիս, էս ժողովուրդը կրա՞կն է ընկել ձեր ձեռքը, ես չգիտեմ, թե դուք ինչ ազգի ներկայացուցիչ եք, սակայն կարող եմ ասել, որ թուրքից ավելի շատ եք ատում հայերին:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը