31 տարի ապրել՝ ներողություն խնդրելով մյուսներից, որ ողջ ես մնացել
31 տարի ապրել՝ ներողություն խնդրելով մյուսներից, որ ողջ ես մնացել, 31 տարի չկարողանալ լիարժեք մորդ գրկել, քանզի կարող է կողքից տեսնի մեկը, ով մայր է կորցրել, 31 տարի շարունակ նայել բաց վերքիդ ու մրմուռ զգալ։
Լույսը կբացվի շուտով, բայց այն չի լինի նույնքան անարև, որքան այդ օրը, բայց ինձ համար ամեն տարի այդ օրը նույնքան անարև է, նույնքան անկյանք է, նույնքան վախենալու է, որքան 31 տարի առաջ։ Ես նորից կդառնամ հինգամյա այն վախեցած ու զարմացած երեխան, որի համար ամեն ինչ անհասկանալի էր, նույնիսկ ծիծաղելի։
Ես նորից մտովի կքայլեմ փլատակների վրայով, կթռչկոտեմ փլատակների տակից հանած դիակների վրայով, նորից աղեկտուր կաղաչեմ հորս, որ շուտ գտնի մորս ու նորից լուռ կքարանամ մի անկյունում։ Կլռեմ՝ ցավս սեղմելով կոկորդումս, ու նորից հնգամյա աղջնակի պես կնայեմ մորս, կվազեմ նրա մոտ ու կգրկեմ ու կասեմ՝ «մամ դու կաս», իսկ նա նորից, ինչպես 31 տարի առաջ, թաքուն կշոյի գլուխս ու ականջիս կշշնջա՝ «մի արա, տե՛ս, թե որքան երեխաներ մամա չունեն, բա իրենք ո՞ւմ գրկեն»։
Ապրումներս շատ են, խոսքերս քիչ... 25 հազար և դեռ ավելին...

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից