Լրահոս

22.02.2011 10:34


Եվրոպան կարող է, հօգուտ արաբական երկրների, կրճատել հետխորհրդային երկրներին ցուցաբերվող աջակցությունը

Ֆրանսիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Սլովենիայի ԱԳՆ–ները ԵՄ–ին խնդրում են հետխորհրդային երկրների փոխարեն ավելացնել արաբական երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը։

Վերոնշյալ երկրների ԱԳ նախարարները նամակով դիմել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որտեղ առաջարկում են, հօգուտ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի, կրճատել հետխորհրդային երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը։

Նամակը ստորագրել են  Ֆրանսիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Սլովենիայի ԱԳ նախարարները։ Նամակում նրանք Եվրոպայի ներդրումային բանկին կոչ են անում մոտակա տարիներին արաբական երկրներին արտոնյալ վարկեր հատկացնել 2,5 մլրդ եվրոյի չափով։

Այս խորագրի վերջին նյութերը