Ռուսաստանում մեր ուշադրությունից դուրս մնացած հետաքրքիր գործընթացներ կան
Ռուսաստանում մեր ուշադրությունից դուրս մնացած հետաքրքիր գործընթացներ կան։ Մի քանի օր առաջ ադրբեջանցի պրոֆեսոր Հասան Հուսեյնովը, ով դասավանդում է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, խիստ տգեղ և արհամարհական տոնով է արտահայտվել ռուսերեն լեզվի, մշակույթի և ընդհանրապես Ռուսաստանի մասին։ Բնականաբար շատերին դա դուր չի եկել, մարդիկ սկսել են քննադատել նրա գռեհիկ վարքագիծը, բայց, ի ուրախություն Հուսեյնովի, տեղի սորոսականները սկսել են պաշտպանել նրան։ Նորից շրջանառության մեջ են դրվել մտքի, խղճի, խոսքի ազատության և տարատեսակ այլ իրավունքների մասին չարչրկված թեզերը… Մի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես դա հաճախ լինում է նաև Հայաստանում՝ հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա։
Քիչ առաջ այդ թեմայով Պրիլեպինի հերթական՝ չափազանց հերթական և ճիշտ շեշտադրումներով հաղորդումը նայեցի։ Ու մտքիս երկու բան եկավ, որ ուզում եմ անպայման կիսվել։ Նախ այն, թե որքան հաճախ է թիրախների խոցումը սինխրոնացվում տարբեր՝ սորոսական ցանցերի կողմից թշնամաբար (ցավոք, հենց թշնամաբար) ընկալվող երկրներում։ Մենք ըստեղ հայերենի ու հայոց պատմության համար ենք կռիվ տալիս, պարզվում է՝ Ռուսաստանում էլ ռուսերենի պաշտպանության խնդիր կա։ Սա ծավալուն թեմա է, որին մի օր անպայման կանդրադառնամ։ Բայց մինչ այդ երկրորդ դիտարկումս։
Պատկերացնո՞ւմ եք՝ ադրբեջանցիները քարոզչական ինչ աշխատանք կանեին, եթե Հասան Հուսեյնովի փոխարեն ազգությամբ հայ պրոֆեսոր լիներ։ Պատկերացնո՞ւմ ե՝ք հայատյացության ինչ ալիք կբարձրացնեին նրանք Ռուսաստանում այդ դեպքում։ Իսկ մեր պետական քարոզչությունը սկի տեղյակ էլ չէ այդ խնդրի մասին։ Բոլոր ճակատներն անտերության են մատնված։ Ախր այդպես չի կարելի։ Ախր դա հանցագործություն է։
P.S. Telegram-ի իմ ալիքում կգտնեք նաև Պրիլեպինի հաղորդման հղումը։ Շատ հետաքրքիր է, անպայման դիտեք։

https://t.me/hrantbek/
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից