Լրահոս

22.02.2011 10:21


Ուկրաինան ցույց է տվել աշխարհում ամենահզոր զրահն ունեցող իր տանկը

Ուկրաինան ցույց է տվել աշխարհում ամենահզոր զրահն ունեցող իր տանկը

Զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների «IDEX-2011» միջազգային ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Աբու Դաբիում, Ուկրաինան ներկայացրել է «Օպլոտ» նորագույն տանկը։

Ուկրաինացի ռազմական ինժեներները «Օպլոտ»-ն անվանում են իր տեսակի մեջ ամենաարդիական մեքենաներից մեկը։ Դրանց մի շարք տեխնիկական այնպիսի լուծումներ են տրվել, որոնք թույլ են տվել զգալիորեն բարելավել տանկի կրակային, վարման և պաշտպանական հատկությունները։

Խոսելով այդ ռազմական մեքենայի հիմնական տեխնիկական հատկությունների մասին, «Ուկրսպեցէքսպորտ» ընկերության գլխավոր փորձագետ Վլադիմիր Բոգոմոլը ընգծել է դրա պաշտպանվածության կտրուկ մեծացումը այն «հրթիռային զրահով» պատելու հաշվին, որը աշխարհում նմանը չունեցող՝ նորագույն սերնդի «Դուպլետ» դինամիկ անվտանգության համակարգ է։ Այդպիսի պաշտպանության համար, մասնագետի խոսքերով, վտանգավոր չէ ցանկացած տեսակի զինամթերք, որը սովորաբար վնասում է տանկերը։ Այսպիսով, այսօր իր նմանների շարքում «Օպլոտ»-ն աշխարհում պաշտպանվածության ամենաբարձր մակարդակն ունի։

Նշենք նաև, որ համաձայն ուկրաինական ԶԼՄ-ների՝ տանկի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ադրբեջանը, որը բանակցություններ է վարում ուկրաինացի «պաշտպանականների» հետ։

Այս խորագրի վերջին նյութերը