Լրահոս

22.02.2011 10:00


Կադաֆին վստահեցնում է, որ մնացել է Լիբիայում

Կադաֆին վստահեցնում է, որ մնացել է Լիբիայում

Լիբիայի ղեկավար Մուհամմար Կադաֆին պետական հեռուստաընկերության եթերից հայտարարել է, որ ինքը մնացել է երկրում և չի լքել այն, ինչպես վստահեցնում են արտասահմանյան ԶԼՄ–ները։

Հեռուստաընկերությունը մեկ րոպեից ավելի քիչ՝ 20 վայրկյան, տևողությամբ մի ռեպորտաժ է ներկայացրել, որտեղ Կադաֆին դուրսս է գալիս մեքենայից և հովանոցի տակից աում է հետևյալ նախադասությունը. «Ես Տրիպոլում եմ, այլ ոչ թե Վենեսուելայում» ։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը ավելի վաղ ասում  էր, որ իր տեղեկություններով՝ Կադաֆին ուղևորվում է Կարակաս։

–Մի հավատացեք ալիքներին, որոնք պատկանում են շներին,–ասել է Կադաֆին՝ բախվելով իր կառավարման 41 տարիների ընթացքում ամենահզոր հակակռավարական հոսանքին։

Հիշեցնենք նաև, որ Լիբիայում զանգվածային անկարգությունների դեմ պայքարելու համար ստեղծված Լիբիայի պաշտպանության գլխավոր կոմիտեն խոստացել է մաքրել երկիրը «հակակառավարական տարրերից»։

Կոմիտեի հայտարարության մեջ ցուցարարներին անվանել են «մոլորված ջահելներից բաղկացած ահաբեկիչների ավազակախումբ», որոնք հալյուցինացիա առաջացնող դեղերի ազդեցութան տակ են։ Իշխանությունները հավաստիացնում են, որ բողոքի գործողությունների ետևում կանգնած են մարդիկ, ովքեր այլ պետությունների շահերն են սպասարկում։  Լիբիայի՝ արտասահմանում գործող մի շարք դիվանագիտական ներկայացուցիչներ հայտարարել են, որ դադարեցնում են իրենց պարտականությունները՝ ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի։

Նշենք, որ արտասահմանյան ԶԼՄ–ները հաղորդում են, որ իշխանությունները երեկ ցուցարաների վրա կրակ են բացել։

Այս խորագրի վերջին նյութերը