Լրահոս

06.12.2019 16:35


Հայտնաբերվել է ատրճանակից կրակոցներ արձակող 33–ամյա երիտասարդը

Հայտնաբերվել է ատրճանակից կրակոցներ արձակող 33–ամյա երիտասարդը

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ջանոյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել ու Տ. Ջանոյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Զավարյան փողոցում իրեն պատկանող «Ատմագա» տիպի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակոցներ է արձակել:

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ատրճանակը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը