Կոալիցիոն նոր, առնվազն անհեթեթ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում ստեղծվեց բոլորովին նոր իրավիճակ:
Վարչախումբը Գագիկ Ծառուկյանից, այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ից, մեղմ ասած՝ կորզեց երկար սպասված ստորագրությունը՝ փորձելով բոլորին ապացուցել, թե իր դեմ խաղ չկա, և որ իրենք էլի կեղծելով, սպառնալով, կաշառելով անելու են այն, ինչ ցանկանում են: Իսկ վարչախումբը ցանկանում է, որ Հայաստանում չլինեն ազատ ու արդար ընտրություններ, որ չլինեն ազատ շուկայական հարաբերություններ, և լինի ընդամենը մեկ օլիգարխ: Հիմա ոմանք գտնում են, թե վարչախումբը կձախողվի, ոմանք կարծում են, թե ժամանակի ընթացքում ստիպված կլինի զիջումների գնալ, իսկ ոմանք էլ լիահույս են, թե նրան կհաջողվի ամբողջովին իրագործել իր ծրագրերը:
Անկասկած, ԲՀԿ-ի դեմ սկսված լայնածավալ հարձակումը հարձակում չէր առանձին վերցրած կուսակցության վրա: Իրականում դա հարձակում էր հայ գործարարի, բիզնեսի բոլոր շերտերի վրա: Եվ շատ հետաքրքիր էր, թե կոալիցիոն այս «համաձայնագրին» ինչպես կարձագանքի ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհել ցանկացող Հայ ազգային կոնգրեսը: Սպասումը մեծ էր: Շատերն ակնկալում էին, թե փետրվարի 18-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդները կմերկացնեն վարչախմբի ծրագրերը, իրական նպատակները, բայց, մեղմ ասած, ամեն ինչ ճիշտ հակառակը եղավ: Բացի այն, որ ստորագրվել էր անհեթեթ կոալիցիոն համաձայնագիրը, ոտքի էին ելել նաև գյումրեցի ավտոսիրողները, փողոցային առևտրով զբաղվողները, իրենց տներից վտարվածները: Ավելին, արաբական աշխարհում թևածող հեղափոխական ալիքը ոգևորել էր մեր հայրենակիցներից շատերին: Մնում էր վերցնել այս ամենը և անցնել լայնածավալ գրոհի, բայց դեռ հանրահավաքից առաջ Կոնգրեսի առաջնորդները հասկացրին, որ իրենց նպատակներն այլ են:
Պարզվում է՝ ավազակապետության հիմքերը փլուզել ցանկացող Կոնգրեսի նպատակն այժմ բոլորովին այլ է: Դավիթ Շահնազարյանը, որը Կոնգրեսում վերջին մարդը չէ, ասուլիս հրավիրեց և շատ պարզ ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը Հայաստանում կայունության երաշխավորն է: Ավելին, Շահնազարյանը նույնիսկ ԲՀԿ-ին մեղադրեց ապակայունացնող գործողությունների մեջ: Իսկ ԲՀԿ-ի ապակառուցողականությունն այն էր, որ չէր ցանկանում նախագահի ընտրություններից երկու տարի առաջ հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ի վերջո, շատ հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանի վերջնական որոշման վրա մեծապես ազդեցին նաև Շահնազարյանի վերոհիշյալ հայտարարությունները: Նրանք, ովքեր կուրորեն հավատում և վստահում են Կոնգրեսի առաջնորդներին, ընդունված ավանդույթի համաձայն՝ լսեցին Շահնազարյանին, մի փոքր զարմացան, մտածմունքի մեջ ընկան, բայց ընդունված ավանդույթի համաձայն էլ ասացին, թե ուրեմն ընդհանուր հաղթանակի համար այդպես է պետք: Կոնգրեսին դեռևս հավատացողները այդպես մտածեցին նաև, երբ այս իրավիճակում ՀԱԿ–ը հայտարարեց, թե իշխանություններին երկու ամիս ժամանակ է տալիս: Մնում է Կոնգրեսի առաջնորդներին հարցնել՝ դեռ հավատո՞ւմ են վարչախմբին, թե՞ փորձում են ժամանակ ձգել և իրենց ազդեցության տակ պահել այն մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ ՀԱԿ-ը պայքարում է մեր երկրի ժողովրդավարացման համար:
Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ ԼևոնՏեր-Պետրոսյանի ելույթը ևս եկավ ապացուցելու, որ Կոնգրեսն այժմ բոլորովին այլ նպատակներ ունի:
Դժվար է հավատալ, բայց այս իրավիճակում, երբ վարչախմբից ժողովրդի դժգոհությունը գրեթե հասել է գագաթնակետին, նա ակադեմիական ելույթ է ունենում, որի 65%-ը նվիրված էր հայ-թրքական հարաբերություններին ու Ղարաբաղի խնդրին: Նույնիսկ խնձոր գնելու հնարավորությունից զրկված հայ մարդուն, եթե անկեղծ լինենք, այսօր հայ-թրքական հարաբերություններն այդքան էլ չեն հետաքրքրում, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա հանրահավաքում վերլուծել, թե Սերժ Սարգսյանը այս կամ այն բանակցություններում ինչ սխալ արտահայտություն է արել, կներեք, բայց որևէ բացատրություն չունի: Մի՞թե Մատենադարանի մոտ հավաքվածները եկել էին լսելու, թե Սերժ Սարգսյանն ինչ սխալ արտահայտություններ է արել: Եվ ինչո՞ւ են Կոնգրեսի առաջնորդները և նրանց ֆանատները զարմանում, որ իրենցից երես թեքողների բանակը մեծանում է և գնալով ավելի է մեծանալու: Եվ ինչո՞ւ չմեծանա, եթե վարչախմբի դեմ պայքարի դուրս եկածներին միայն իրավախորհրդատվություն առաջարկվեց: Իսկապես ծիծաղելի է այս ամենը, եթե ամեն ինչ այսքան տխուր չլինի: Չգիտես ինչու՝ Կոնգրեսի առաջնորդներն արդեն խուսափում են անդրադառնալ գործող վարչախմբին և անգամ հպարտանում են, որ վերջին հանրահավաքում անգամ կոալիցիոն համաձայնագրին չեն անդրադարձել:
Կարճ ասած՝ պատկերը շատ պարզ է: Վստահաբար կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը շատ արագ հասկանալու է, որ ՀԱԿ-ը ո՛չ արտահերթ ընտրությունների ցանկություն ունի, ո՛չ էլ իշխանափոխության է ձգտում: Վճռական տրամադրված ուժը երբ ասում է, թե հաջորդ հանրահավաքը անցկացնելու է Ազատության հրապարակում, ապա այդպես էլ վարվում է, և ոչ թե երկրի կայունությունն ապահովելու համար հավաքվում է Մատենադարանում և պայքարի ձգտող ժողովրդին ուղարկում տուն ու դեռ հայտարարում, թե հիմա պետք չէ նստացույց անել, իսկ հաջորդ հանրահավաքն էլ տեղի կունենա մարտի 1-ին: Ամեն ինչ շատ պարզ է, տխուր և մտահոգիչ: Բայց և միաժամանակ ակնհայտ է, որ այս անհեթեթ իրավիճակում չի կարող չձևավորվել և չստեղծվել այն առողջ ուժը, որը կկարողանա վերացնել այս ապաբարոյական մթնոլորտը, որ ստեղծվել է հայաստանյան քաղաքական դաշտում, այն դաշտում, որը ցանկանում են սեփականաշնորհել Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերը:
Եվ վերջում անպայման պետք է նշել, որ Հայ ազգային կոնգրեսի կարևոր խնդիրներից են ժողովրդին պատերազմով և Ռոբերտ Քոչարյանով վախեցնելը: Հետաքրքիրն այն է, որ գրեթե նույնն անում են նաև վարչախումբը և նրան ենթակա լրատվամիջոցները:
Երկու դերասանի թատրոն

Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ևս եկավ ապացուցելու, որ Կոնգրեսն այժմ բոլորովին այլ նպատակներ ունի:

Վարդան Մխիթարյան