Ռոբերտ Քոչարյանի տեղում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը
Ուզում եմ գրառմանս սկզբից երկու հարց հղել՝
1. 2018 թվականի բռնի իշխանափոխությունից հետո արդյոք իրավական հաստատո՞ւմ է ստացել այն փաստը, որ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են և իրականում հաղթել էր Փաշինյանին ծնող-հայր, սակայն նրա իսկ կողմից, այժմ արդեն որպես «չարիք» պոպուլիստաբար հայտարարված Տեր-Պետրոսյանը։ Եթե ոչ, ապա Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է ՀՀ Սահմանադրությունը և ապօրինի է բանտարկված՝ պատանդ է։ Նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։
2. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդները արդյոք ապօրինի քայլե՞ր էին կատարում, որ նրանց նկատմամբ բռնի ու բիրտ ուժ կիրառվեց։ Եթե այո, ապա Մարտի 1-ի անկարգությունների մասնակիցները շատ ավելի սուր ու հակապետական բաներ էին անում, ու կրկին՝ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է բանտարկված և նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։
Երկու օր առաջ երիտասարդների նկատմամբ կիրառված ԲԻՐՏ ճնշումը և դրան հաջորդող վարչապետի խոսքը՝ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք» խիստ անհասկանալի դարձավ ինձ համար:
Ուզում եմ հասկանալ, թե ինչքան է այս ստախոս անձնավորությունը փորձելու քամի փչել ժողովրդի ականջներին։ Մի՞թե երիտասարդության հարցերով նախարարի հետ հանդիպում պահանջողները մեր երիտասարդները չէին։ ՀԱՆԴԻՊՈւՄ, այլ ոչ ԻՇԽԱՆԱՓՈԽՈւԹՅՈւՆ։
Հարցերը, այսօրվա աբսուրդի իրականության համար ավելի շատ հռետորական են, և ես չեմ ակնկալում պատասխաններ։ Ես ավելի շատ կցանկանայի, որ ինքներս մեզ պատասխանեինք և հետևություններ անեինք՝ ելնելով մեր պատասխաններից։
Եկեք մի փոքր ժամանակով հետ գնանք։ Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չէին ընդունում ընտրությունների արդյունքները և, հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել, որ անօրինաբար պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը:
Փետրվարի 20-ից մինչ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, նրանք խաթարեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն ոստիկանությունը և կառավարությունը ոչ մի նման գործողություն չձեռնարկեց՝ ապօրինի պահանջով Երևան քաղաքի կենտրոնը պարալիզացրած մարդկանց նկատմամբ։ Ասեմ ավելին՝ այդ ընթացքում հնչում էին հեղաշրջման, բանակին՝ պետության դեմ հանելու և այլ հակապետական և հակահայկական կոչեր ու ելույթներ, այլ ոչ թե պահանջվում էր հանդիպում մի ինչ-որ ՍՈւՊԵՐՆԱԽԱՐԱՐԻԿԻ հետ։
Մարտի 1-ին, նախապես զգուշացնելով, կառավարությունը որոշեց դադար տալ այս անկարգություններին, ես վստահ ասում եմ, որ ժողովրդի և Երևանի քաղաքացիների մեծամասնությունը դա էր ցանկանում՝ հոգնել էին այդ անկարգություններից։ Ես հիշում եմ, որ Ազատության հրապարակում խփված վրանների տակից զենք և թմրանյութեր հայտնաբերեցին, ու ոչ հատուկենտ։ Ասեմ ավելին, միտինգավորները արդեն զինվում էին հեղաշրջում կազմակերպելու համար, և համոզված եմ, որ այն անարխիան, որ տիրում էր այն շրջանում, բերելու էր կործանման։ Միտինգավորներին «սնում էր» այն ժամանակներում նեղացած, իսկ այժմ սիրված գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով բոլորս ենք համոզված, որ Տեր-Պետրոսյանի ժամանակների և նրա ծնած օլիգարխ է։ Անկախ Հայաստանի առաջին թալանչիներից մեկը, ով Խորհրդային կարգերից հետո կատարեց երևի Հայաստանի պատմության մեջ եղած ամենամեծ «ժողովրդի թալանը»։
Իմիջիայլոց պետք է ասեմ, որ այդ օրերին, իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ։ Այն նույն 0 արժեք ներկայացնող քաղաքական ուժի, որի երիտասարդական թևի մոտ 40 անմեղ երիտասարդների ճնշեցին, մոտ 400 ոստիկան՝ վարչապետի հրամանով։
Ազատության հրապարակից Փաշինյանը ժողովրդին առաջնորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ սկսեցին ակտիվ անկարգությունները՝ կոտրվեցին խաղաղ քաղաքացիների խանութների ապակիներ և թալանվեցին այդ խանութները, շուռ տրվեցին և այրվեցին մեքենաներ, Երևան քաղաքի գույք հանդիսացող տրոլեյբուսներ և ավտոբուսներ... Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց զինվել ինչով կարող են, խորհուրդ տալով սրել ամրաններ և ունենալ բենզինով լի շշեր։
Սկսվեց ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱՐԽԻԱ։ Պարալիզացվեց ամբողջ հանրապետությունը, որի բնակչությանը Փաշինյանը դեռևս այն ժամանակ բաժանեց «սևերի և սպիտակների»։
Հայաստանի քաղաքացիները թյուրիմացաբար չէին հասկանում նախագահի և կառավարության անգործության դրդապատճառները և չէին ընկալում ներողամտության աստիճանը։ Ժամ առ ժամ իրադարձություններն անկանխատեսելի զարգանում էին, իսկ Փաշինյանի մոլուցքը հասնում էր իր գագաթնակետին։ Նա արդեն իր երազած Քրիստոսի դերում էր, և պատրաստ էր հարյուրավոր զոհեր տալ, միայն թե հասներ իր շահադիտական նպատակներին։ Ֆիզիկական վնաս էին հասցնում ոստիկանների, Փաշինյանը ահռելի մեծ թշնամական լարվածություն էր գեներացրել անմեղ ժողովրդի մոտ։ Նա շարունակ խոսում էր հաղթանակի մասին՝ վերագրելով իր հաղթանակը ժողովրդին։ Իմիջիայլոց, այդ ողջ ընթացքում, որ Փաշինյանը կատարում էր հակապետական և հակաազգային գործողություններ, որի ընթացքում բառացիորեն, նա սպանեց...
Այո՛, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ 10 ՄԱՐԴ, իսկ այդ ընթացքում չարիք Տեր-Պետրոսյանը բարեհաջող թաքնված էր իր տանն ու ցինիկաբար թեյ էր խմում...
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չէր հասկանում, թե ինչո՞ւ Հանրապետության Նախագահը ոչ մի սուր բան չի ձեռնարկում այդ անարխիան վերացնելու համար։ Ինչպես այսօր հասկանում ենք երիտասարդների հետ կապված միջադեպից, երևի թե պետք էր անմիջապես՝ փետրվարի 20-ին արդեն, ամեն գնով ցրել Քաջ Նազարի և իր կնքահոր կազմակերպած միտինգը։
Այժմ որպես պատանդ արդեն մոտ 2 տարի բանտարկված է մի մարդ, ով ստիպված էր կարգ ու կանոն սահմանել «իր տանը», իսկ սադրիչը՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ է և խոսում է կարգ ու կանոն սահմանելու մասին։ Մեր Քաջ Նազարին թվում է, որ մեղքը բարդելով դիմացինի վրա՝ կկարողանա խուսափել պատասխանատվությունից։ Միգուցե խնդիրը մեր երրորդ նախագահի թուլության և անսկզբունքայնության մեջ է, որ Փաշինյանին չդատեց ցմահ՝ մեղադրելով նրան Հայրենիքի դավաճանության մեջ։
Կներեք, կրկին երկար ստացվեց, սակայն այնքան ասելիք կա, այնքան ցավալի է, երբ ակնհայտ փաստերն աղավաղվում են և ներկայացվում այնպես, ինչպես հարմար է։
Շնորհակալ եմ, որ համբերատար գտնվեցիք և մինչև վերջ կարդացիք իմ այս երկար գրառումը։
P.S. Այս գրառումը կատարել եմ խոր հարգանք տածելով Մարտի 1-ի զոհերի և նրանց հարազատների նկատմամբ, սակայն տեղի ունեցած ողբերգությունը անթույլատրելի է շահարկել անմեղ մարդուն բանտարկելու և հանցագործին մեծարելու համար։
Ռոբերտ Քոչարյանի տեղում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը
Ուզում եմ գրառմանս սկզբից երկու հարց հղել՝
1. 2018 թվականի բռնի իշխանափոխությունից հետո արդյոք իրավական հաստատո՞ւմ է ստացել այն փաստը, որ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են և իրականում հաղթել էր Փաշինյանին ծնող-հայր, սակայն նրա իսկ կողմից, այժմ արդեն որպես «չարիք» պոպուլիստաբար հայտարարված Տեր-Պետրոսյանը։ Եթե ոչ, ապա Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է ՀՀ Սահմանադրությունը և ապօրինի է բանտարկված՝ պատանդ է։ Նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։
2. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդները արդյոք ապօրինի քայլե՞ր էին կատարում, որ նրանց նկատմամբ բռնի ու բիրտ ուժ կիրառվեց։ Եթե այո, ապա Մարտի 1-ի անկարգությունների մասնակիցները շատ ավելի սուր ու հակապետական բաներ էին անում, ու կրկին՝ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է բանտարկված և նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։
Երկու օր առաջ երիտասարդների նկատմամբ կիրառված ԲԻՐՏ ճնշումը և դրան հաջորդող վարչապետի խոսքը՝ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք» խիստ անհասկանալի դարձավ ինձ համար:
Ուզում եմ հասկանալ, թե ինչքան է այս ստախոս անձնավորությունը փորձելու քամի փչել ժողովրդի ականջներին։ Մի՞թե երիտասարդության հարցերով նախարարի հետ հանդիպում պահանջողները մեր երիտասարդները չէին։ ՀԱՆԴԻՊՈւՄ, այլ ոչ ԻՇԽԱՆԱՓՈԽՈւԹՅՈւՆ։
Հարցերը, այսօրվա աբսուրդի իրականության համար ավելի շատ հռետորական են, և ես չեմ ակնկալում պատասխաններ։ Ես ավելի շատ կցանկանայի, որ ինքներս մեզ պատասխանեինք և հետևություններ անեինք՝ ելնելով մեր պատասխաններից։
Եկեք մի փոքր ժամանակով հետ գնանք։
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չէին ընդունում ընտրությունների արդյունքները և, հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել, որ անօրինաբար պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը:
Փետրվարի 20-ից մինչ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, նրանք խաթարեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն ոստիկանությունը և կառավարությունը ոչ մի նման գործողություն չձեռնարկեց՝ ապօրինի պահանջով Երևան քաղաքի կենտրոնը պարալիզացրած մարդկանց նկատմամբ։ Ասեմ ավելին՝ այդ ընթացքում հնչում էին հեղաշրջման, բանակին՝ պետության դեմ հանելու և այլ հակապետական և հակահայկական կոչեր ու ելույթներ, այլ ոչ թե պահանջվում էր հանդիպում մի ինչ-որ ՍՈւՊԵՐՆԱԽԱՐԱՐԻԿԻ հետ։
Մարտի 1-ին, նախապես զգուշացնելով, կառավարությունը որոշեց դադար տալ այս անկարգություններին, ես վստահ ասում եմ, որ ժողովրդի և Երևանի քաղաքացիների մեծամասնությունը դա էր ցանկանում՝ հոգնել էին այդ անկարգություններից։ Ես հիշում եմ, որ Ազատության հրապարակում խփված վրանների տակից զենք և թմրանյութեր հայտնաբերեցին, ու ոչ հատուկենտ։ Ասեմ ավելին, միտինգավորները արդեն զինվում էին հեղաշրջում կազմակերպելու համար, և համոզված եմ, որ այն անարխիան, որ տիրում էր այն շրջանում, բերելու էր կործանման։ Միտինգավորներին «սնում էր» այն ժամանակներում նեղացած, իսկ այժմ սիրված գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով բոլորս ենք համոզված, որ Տեր-Պետրոսյանի ժամանակների և նրա ծնած օլիգարխ է։ Անկախ Հայաստանի առաջին թալանչիներից մեկը, ով Խորհրդային կարգերից հետո կատարեց երևի Հայաստանի պատմության մեջ եղած ամենամեծ «ժողովրդի թալանը»։
Իմիջիայլոց պետք է ասեմ, որ այդ օրերին, իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ։ Այն նույն 0 արժեք ներկայացնող քաղաքական ուժի, որի երիտասարդական թևի մոտ 40 անմեղ երիտասարդների ճնշեցին, մոտ 400 ոստիկան՝ վարչապետի հրամանով։
Ազատության հրապարակից Փաշինյանը ժողովրդին առաջնորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ սկսեցին ակտիվ անկարգությունները՝ կոտրվեցին խաղաղ քաղաքացիների խանութների ապակիներ և թալանվեցին այդ խանութները, շուռ տրվեցին և այրվեցին մեքենաներ, Երևան քաղաքի գույք հանդիսացող տրոլեյբուսներ և ավտոբուսներ... Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց զինվել ինչով կարող են, խորհուրդ տալով սրել ամրաններ և ունենալ բենզինով լի շշեր։
Սկսվեց ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱՐԽԻԱ։ Պարալիզացվեց ամբողջ հանրապետությունը, որի բնակչությանը Փաշինյանը դեռևս այն ժամանակ բաժանեց «սևերի և սպիտակների»։
Հայաստանի քաղաքացիները թյուրիմացաբար չէին հասկանում նախագահի և կառավարության անգործության դրդապատճառները և չէին ընկալում ներողամտության աստիճանը։ Ժամ առ ժամ իրադարձություններն անկանխատեսելի զարգանում էին, իսկ Փաշինյանի մոլուցքը հասնում էր իր գագաթնակետին։ Նա արդեն իր երազած Քրիստոսի դերում էր, և պատրաստ էր հարյուրավոր զոհեր տալ, միայն թե հասներ իր շահադիտական նպատակներին։ Ֆիզիկական վնաս էին հասցնում ոստիկանների, Փաշինյանը ահռելի մեծ թշնամական լարվածություն էր գեներացրել անմեղ ժողովրդի մոտ։ Նա շարունակ խոսում էր հաղթանակի մասին՝ վերագրելով իր հաղթանակը ժողովրդին։ Իմիջիայլոց, այդ ողջ ընթացքում, որ Փաշինյանը կատարում էր հակապետական և հակաազգային գործողություններ, որի ընթացքում բառացիորեն, նա սպանեց...
Այո՛, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ 10 ՄԱՐԴ, իսկ այդ ընթացքում չարիք Տեր-Պետրոսյանը բարեհաջող թաքնված էր իր տանն ու ցինիկաբար թեյ էր խմում...
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չէր հասկանում, թե ինչո՞ւ Հանրապետության Նախագահը ոչ մի սուր բան չի ձեռնարկում այդ անարխիան վերացնելու համար։ Ինչպես այսօր հասկանում ենք երիտասարդների հետ կապված միջադեպից, երևի թե պետք էր անմիջապես՝ փետրվարի 20-ին արդեն, ամեն գնով ցրել Քաջ Նազարի և իր կնքահոր կազմակերպած միտինգը։
Այժմ որպես պատանդ արդեն մոտ 2 տարի բանտարկված է մի մարդ, ով ստիպված էր կարգ ու կանոն սահմանել «իր տանը», իսկ սադրիչը՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ է և խոսում է կարգ ու կանոն սահմանելու մասին։ Մեր Քաջ Նազարին թվում է, որ մեղքը բարդելով դիմացինի վրա՝ կկարողանա խուսափել պատասխանատվությունից։ Միգուցե խնդիրը մեր երրորդ նախագահի թուլության և անսկզբունքայնության մեջ է, որ Փաշինյանին չդատեց ցմահ՝ մեղադրելով նրան Հայրենիքի դավաճանության մեջ։
Կներեք, կրկին երկար ստացվեց, սակայն այնքան ասելիք կա, այնքան ցավալի է, երբ ակնհայտ փաստերն աղավաղվում են և ներկայացվում այնպես, ինչպես հարմար է։
Շնորհակալ եմ, որ համբերատար գտնվեցիք և մինչև վերջ կարդացիք իմ այս երկար գրառումը։
P.S. Այս գրառումը կատարել եմ խոր հարգանք տածելով Մարտի 1-ի զոհերի և նրանց հարազատների նկատմամբ, սակայն տեղի ունեցած ողբերգությունը անթույլատրելի է շահարկել անմեղ մարդուն բանտարկելու և հանցագործին մեծարելու համար։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից