Կարծիք

06.12.2019 19:05


Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում

Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում
Ավանդությունը Լյուդովիկոս XIV-ին է վերագրել «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Այնքան է մեծացել նրա անձի պաշտամունքը Ֆրանսիայում, որ ինքը իրեն համեմատել է պետության հետ:

Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը ես եմ. Փաշինյանը այսօր ասել է ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում:

Շատ վատ է և անհեռանկարային, որ բոլորին «վարչապետ» հռչակող պոպուլիստը ապագան պատրաստվում է միայնակ կերտել: Շատ վատ է, որ նա իրեն իրավունք է վերապահում Արցախի անունից Արցախի ապագան կերտել, շատ վատ է, որ Հայաստանի ժողովուրդը դեռ համակերպվում է մեր օրերի ինքնահռչակ «թագավորի» ինքնակոչ քայլերի հետ:
Որոշողը լինելու է ժողովուրդը և ոչ թե որևէ անձ:

Ի դեպ, Լյուդովիկոս XIV-ի կառավարումը ավարտվել է Ռիովիկյան պայմանագրով` Ֆրանսիան զրկվել է բոլոր գրաված տարածքներից՝ բացի Էլզասից ու Ֆրանշ-Կոնտեից: Շարունակվող պատերազմները հետագայում ավելի են թուլացրել Ֆրանսիան (տվել է 3 մլն զոհ), և «Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի» ավարտին երկիրը հայտնվել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը