Քաղաքական

06.12.2019 15:03

Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար․ Գաբրիել Բալայան

Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար․ Գաբրիել Բալայան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջակում է ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ և ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով, սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Մենք չենք գտնում, որ Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագծում մեջբերվող միջազգային փորձը կիրառել է Հայաստանում։ Հայաստանի զինված ուժերը, հասարակությունը, պետական իշխանությունը առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում, որևիցե միջազգային փորձ, որ կիրառվել է այլ երկրում, չի կարելի վերցնել և առաջարկել, որ դա կիրառվի Հայաստանում։ Բայց մենք մեր գործընկերոջն էլ ասել ենք, որ այն ինչ առաջարկում է, մեզ համար սկզբունքորեն ընդունելի չէ»,-ասաց նա։

Բալայանն անդրադարձավ նաև առկա այլ օրենսդրական նախաձեռնություններին․ «Մենք ներկայացրել ենք, հիմա քննարկման փուլում է «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները և «Զինվորական հաստատությունների ու զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որով օրենքով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը։ Մեր մարզական աշխարհի ներկայացուցիչները բավական սպասում էին սրան։ Կառավարությունը հավանություն տվել է, հիմա Ազգային ժողովում է։ Բանակի մարզական ակումբ կզորակոչվեն արդեն իսկ սպորտում նշանակալի նվաճումներ ունեցած երիտասարդները»։

Նա նաև հիշեցրեց՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործի օրենսդրական այն իրավակարգավորումը, որով զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերով անցնող քաղաքացիները կարող էին բյուջե գումար վճարել, ազատվել քրեական պատասխանատվությունից․ «Այսօր կառավարության նախարարական կոմիտեում քննարկվելու է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է որոշակիորեն երկարացնել գործող օրենքը, մենք հայտարարել ենք, որ դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետը, այստեղ կառավարության դիրքորոշումն է, որ գործող օրենքը չի երկարացվելու։ Պատգամավորների նախաձեռնությանը կարծում եմ բացասական եզրակացություն կտրվի»։

Բալայանը կոչ արեց բոլոր 27 տարին լրացած քաղաքացիներին նշված ժամկետում վերադառնալ Հայաստան, դրանից հետո ենթադրում է նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն։

Ըստ գործող ձևաչափի՝ ամեն զորակոչից խուսափելու համար 27 տարին լրացած անձը պարտավոր է վճարել 200 հազար դրամ, այսինքն խոսքը 3 միլիոն 600 հազար դրամի մասին է։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։