Քաղաքական

06.12.2019 14:04


Այս ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող դատավորներին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Այս ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող դատավորներին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Սա մի գործիք է, որ երկու կողմն էլ կարող են կիրառել դատավարական պրակտիկայում, բայց քրեական գործ հարուցողը քննչական մարմիններն են: Այս մասին դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազների կողմից դատավոր Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկին:

Նրա խոսքով՝ սա պարզապես գործիք է՝ դատախազության համար իրենց համար ոչ ցանկալի դատավորներին կոնկրետ քրեական գործերից չեզոքացնելու համար: Նշենք, որ որպես ինքնաբացարկի հիմք, դատախազը նշեց, որ հրապարակումներ են եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը