Վերջապե՜ս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի «լավատեսությունը» ճաք է տվել. նա դժգոհ է բանակցությունների արդյունքներից։
Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստանը «նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով»։ Այսինքն, մերժել է ակնհայտ ոչ համարժեք փոխանակման՝ «դիվերսանտների» անվան տակ պատանդառված սահմանամերձ գյուղերի 3 խաղաղ բնակիչների՝ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փաթեթով ադրբեջանցի 3 դիվերսանտների, այդ թվում՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու ծրագիրը։
Խոսքը հանցագործության պահին բռնված եւ վնասազերծված երկու ստահակների մասին է, որոնք Արցախի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել են, առաջինը՝ ցմահ, երկրորդը՝ 22 տարվա ազատազրկման ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, անչափահաս երեխայի առևանգման եւ սպանության համար։
Մամեդյարովը սա փորձում է «ծախել» Մինսկի խմբի համանախագահների վրա, որպես Ադրբեջանի սարսափելի կառուցողական, հայկական կողմի՝ սարսափելի «ապակառուցողական» լինելու անհերքելի ապացույց։
Եթե սա է ապակառուցողականությունը, մնում է փառք տալ Աստծուն եւ ասել՝ թող մի քիչ էլ մենք «ապակառուցողական» լինենք. հերիք է՝ ինչքան «կառուցողական» եղանք՝ գլուխ խոնարհելով «թավշիստների» պացիֆիստական լոզունգներից աննախադեպ լկտիացած հակառակորդի առաջ։
Թող մի քիչ էլ մենք ապակառուցողական լինենք
Վերջապե՜ս։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի «լավատեսությունը» ճաք է տվել. նա դժգոհ է բանակցությունների արդյունքներից։
Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստանը «նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով»։
Այսինքն, մերժել է ակնհայտ ոչ համարժեք փոխանակման՝ «դիվերսանտների» անվան տակ պատանդառված սահմանամերձ գյուղերի 3 խաղաղ բնակիչների՝ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փաթեթով ադրբեջանցի 3 դիվերսանտների, այդ թվում՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու ծրագիրը։
Խոսքը հանցագործության պահին բռնված եւ վնասազերծված երկու ստահակների մասին է, որոնք Արցախի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել են, առաջինը՝ ցմահ, երկրորդը՝ 22 տարվա ազատազրկման ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, անչափահաս երեխայի առևանգման եւ սպանության համար։
Մամեդյարովը սա փորձում է «ծախել» Մինսկի խմբի համանախագահների վրա, որպես Ադրբեջանի սարսափելի կառուցողական, հայկական կողմի՝ սարսափելի «ապակառուցողական» լինելու անհերքելի ապացույց։
Եթե սա է ապակառուցողականությունը, մնում է փառք տալ Աստծուն եւ ասել՝ թող մի քիչ էլ մենք «ապակառուցողական» լինենք. հերիք է՝ ինչքան «կառուցողական» եղանք՝ գլուխ խոնարհելով «թավշիստների» պացիֆիստական լոզունգներից աննախադեպ լկտիացած հակառակորդի առաջ։
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից