Կարծիք

06.12.2019 13:18


Մի քանի սկզբունքային հարց

Մի քանի սկզբունքային հարց

Մի քանի սկզբունքային հարց․
--------------------------------------------

- արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճա՞կ է, թե՞ արարողակարգային,

- արդյոք Սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,

- արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրե՞լ է արտգործնախարարության հետ, և եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապը իրականացվել,

- եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ է ստուգել, թե Մեհրիբան Ալիևայի էջ պաշտոնակա՞ն է, թե՞ ֆեյք,

- արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի փոխնախագահին հրավիրել Արցախի հանրապետություն,

- արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավել ևս, որ այդ հրավերը արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը