Քաղաքական

06.12.2019 13:55


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը քննող դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը քննող դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ՝ տեղի ունեցավ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Դատախազներն այսօր ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին դատավորին։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված և պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Դատարանը նաև հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը