Լրահոս

06.12.2019 12:23

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը մասամբ հայտնվել է մայթին. վիրավորներից մեկը դպրոցական է

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը մասամբ հայտնվել է մայթին. վիրավորներից մեկը դպրոցական է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են Գյումրիի բնակիչներ, Արտաշես Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZL 655 համարանիշի և Հակոբ Հ.-ի վարած Opel մակնիշի 35 MM 555 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Արտաշես Մ.-ն, նրա ուղևոր, Գյումրիի բնակիչ Սամվել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բախման հետևանքով Opel-ը մասամբ հայտնվել է մայթին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Սամվել Գ.-ն սովորում է Գյումրու թիվ 20 դպրոցի 7-րդ դասարանում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։