Լրահոս

06.12.2019 11:45


Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին, իսկ վրայից գազաբալոնն ու հետևի անվահեծանները պոկվել ու մի քանի մետր շպրտվել են

Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին, իսկ վրայից գազաբալոնն ու հետևի անվահեծանները պոկվել ու մի քանի մետր շպրտվել են

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:35-ի սահմաններում Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 50 CM 100 համարանիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած Opel մակնիշի 36 NՏ 573 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտոորոշմամբ տեղափոխվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմամազատել տարածքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ope-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, իսկ գազաբալոնը պոկվել ու մոտ 30 մետր շպրտվել է:

Ավտոմեքենայի հետևի անվահեծանները նույնպես պոկվել ու 20-40 մետր շպրտվել են:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Գրիգորյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ, ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը