Կարծիք

06.12.2019 11:55


Ապազգայինների ուղեղներում բուն դրած կարծրատիպերն ու իրականությունը

Ապազգայինների ուղեղներում բուն դրած կարծրատիպերն ու իրականությունը

Հայաստանում իշխանության բուրգի գագաթին հայտնված ապազգային տարրերի ամենամեծ թերությունը այն է, որ, ամեն ինչից անտեղյակ լինելով հանդերձ, չգիտես թե ինչու, իրենց թվում է, թե բավականին շատ բան գիտեն. օրինակ Արցախի խնդրի հետ կապված այս անմեղսունակները երևի միայն Լևոն Տեր-Պետրոսյանի դատարկ մանիպուլյացիաներից բացի ուրիշ ոչ մի այլ բան չէին լսել, իրենց թվում էր, թե ազատագրված 5 կամ, վատագույն դեպքում, 7 շրջանները հետ կտան Ադրբեջանին, որի դիմաց վերջինս կճանաչի Արցախի անկախությունը կամ գոնե կմոռանա Արցախի մասին ու էլ չի պատերազմի, և դրանով հարցը փակվելու է, ճանապարհները բացվելու են, գնալ-գալը վերականգնվելու է, Թուրքիայի հետ հարաբերություններ են սկսվելու ու այդպես շարունակ:

Բայց դա, իհարկե, այդպես չի ու չի էլ կարող լինել գոնե տեսանելի ապագայում: Հասկացողը արդեն վաղուց է հասկացել, իսկ ապուշները դեռ չեն կարողանում ձերբազատվել այդ հիմար կարծրատիպից. իմ անձնական շփումներում մարդկանց մոտ հաճախ էի տեսնում այդ անհեթեթ կարծրատիպը, նույնիսկ այնպիսի մարդկանց մոտ, որոնք առաջին հայացքից գոնե ապուշի տպավորություն չէին թողնում, այդ մարդկանց բացատրում էի, որ դրա մասին ադրբեջանցիները նույնիսկ լսել չեն ուզում, որ նրանք պահանջում են ամբողջ Արցախը, բայց միևնույնն է, ինձ լուրջ չէին ընդունում, ասում էի ախր քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ եք, Տեր-Պետրոսյաններին ու Փաշինյաններին լսելու փոխարեն մեկ-մեկ ադրբեջանական ռուսալեզու կամ անգլալեզու թերթերն ու կայքերը նայեք, տեսեք՝ ինչ են ասում, ինչ են գրում, դուք հո խելագար չե՞ք, որ ինչ-որ իլյուզիաներ եք ստեղծել ու ապրում եք այդ իլյուզիաների մեջ, սթափվե՛ք վերջապես, բայց այդ ամենը անիմաստ էր՝ Հայաստանում շատ քիչ են մնացել մարդիկ, որոնք ի վիճակի են սթափ դատել և իրերը զանազանել միմյանցից:

Ինչևէ, այս ամենը գրեցի, լսելով Մնացականյանի ելույթը Սլովակիայում, այդ ելույթը ցույց տվեց, որ ադրբեջանցիների հետ մուկ ու կատու խաղացողը վերջում ջարդած տաշտակի առաջ է կանգնելու, քանի որ բոլոր փորձերը Ադրբեջանին մղելու դեպի կոնստրուկտիվ բանակցությունների տիրույթ, անիմաստ են ու դատապարտված, քանի որ Ադրբեջանը չի բանակցի երբեք. բանակցությունների անվան տակ վերջնագրեր ներկայացնելուց զատ ոչինչ սպասել Ադրբեջանից հարկավոր չէ: Ու թող Նիկոլին չթվա, թե պողոսներին մատերի վրա խաղացնելու իր ունակությունը արցախյան բարդագույն թնջուկի մեջ կկարողանա կիրառել ու արդյունք ստանալ, այնտեղ ինքը իր Պողոսներ խաղացնելու մակարդակով ոչինչ անել չի կարողանա, այնտեղ հարկավոր է ունենալ լուրջ փորձառություն և գիտելիքների գոնե բավարար մակարդակ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը