Քաղաքական

06.12.2019 09:59

Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա․ «Հրապարակ»

Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա․ «Հրապարակ»

«Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, որը ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․:

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, որը 2013-2018 թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից և խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։