Քաղաքական

06.12.2019 09:41

Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը՝ փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով. Մամեդյարով

Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը՝ փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով. Մամեդյարով

«Ցավոք սրտի, Միլանի հանդիպումից հետո ես չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում այսօր հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով»,-Բրատիսլավայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։

Հայկական կողմում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա, որոնցից երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Ընդամենը երկու շաբաթ առաջ տեղի ունենած Նախարարների խորհրդի վերջին հանդիպումից հետո մենք կարողացել ենք հումանիտար ոլորտի որոշակի միջոցառումներ համաձայնեցնել և իրականացնել, ինչպես օրինակ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը: Ինչպես փոխանցում է minval.az-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 26-րդ նիստում:

«Այնուամենայնիվ, եթե քաղաքական գործընթացում առաջընթաց չգրանցվի, ապա այդպիսի քայլերը արդյունքներ չեն տա: Դրանք չեն կարող փոխարինել բանակցությունների գործընթացը»,-ասել է Մամեդյարովը:

Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը հիմնվում է աստիճանական մոտեցման վրա և որ այլընտրանք՝ այդ մոտեցմանը, չի կարող լինել:

Մամեդյարովի խոսքով՝ առաջին քայլը հակամարտության հետևանքների վերացումը պետք է լինի, որի շարքում նախարարը նշում է «Ղարաբաղից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը, հարկադրաբար տեղահանվածների վերադարձը»:

«Ստատուս քվոն պետք է սահմանվի իրավական գործընթացի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության, այսինքն՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավահավասար մասնակցությամբ»,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում: Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան լուծում չէ և երբեք չի տա Հայաստանի ցանկացած քաղաքական արդյունքը: Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին՝ հիմնվելով տրամաբանական մոտեցման վրա»,-ավարտել է Մամեդյարովը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։