Լրահոս

05.12.2019 14:55


Բախվել են Mercedes-ը, Subaru-ն ու բեռնատար ГАЗель-ը. վերջինը բետոնե սյունը շրջել է և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց գոտում. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Բախվել են Mercedes-ը, Subaru-ն ու բեռնատար ГАЗель-ը. վերջինը բետոնե սյունը շրջել է և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց գոտում. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Ոսկե համբույր» ռեստորանահյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են 22-ամյա Տիգրան Նազարյանի վարած ГАЗ 33023 մակնիշի 34 RM 665 համարանիշի, 30-ամյա Անդրանիկ Հակոբյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 RN 054 համարանիշի և 91-ին Նարեկ Վանեցյանի վարած Subaru մակնիշի 71 PX 711 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատար ГАЗель-ը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, կողաշրջել այն և ինքն էլ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու կողաշրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Սակայն, քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդներն էլ հրաժարվել են բժշկական օգնությունից, հետաքննչական բաժանմունքը անելիք չունի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան դարձի բերելու համար օգտագործվեց հատուկ քարշակ-վերամբարձ կռունկ և մինչ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դարձի կբերեին ավտոմեքենան, նշված հատվածում երթևեկությունը խցանվել էր՝ հասնելով 5-6 կիլոմետրի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը