Կարծիք

05.12.2019 13:23


Շեֆ, Բրեգովիչի թեման էլ չաշխատեց․ կուտը չկերան

Շեֆ, Բրեգովիչի թեման էլ չաշխատեց․ կուտը չկերան

- Շեֆ, Բրեգովիչի թեման էլ չաշխատեց։ Կուտը չկերան։

- Էէէէէէէէ, չէղավ։ Բա ի՞նչ ենք անելու։

- Շեֆ, իսկ եթե փորձենք Բրատիսլավայի թեման Շիշ Բռնողով ցրե՞նք։

- Այսինքն՞։

- Դե հրապարակենք Նախագահական նստավայրում Անչոկի ու մյուս ծտի համար Շիշ Բռնողի կողմից կազմակերպած «ճանաչողական այցի» տեսագրությունը․․․

- Ախր սորոսենք մեզ ճիշտ չեն հասկանա, գոնե մի հատ էլ տռանս տարած լիներ։

- Բա ի՞նչ անենք։

- Էհ․․․ երևի էն մյուս տեսագրությունը դնենք, թե ոնց ա Արայիկը Կարաբինային բավարարում։

- Շեֆ․․․ չենք կարա։

- Խի՞։

- Վանեցյանը էդ զապիսնեը սաղ հետն ա տարել։

- Էէէէէէէէ, չէղավ։

- Բա ի՞նչ ենք անելու, շեֆ։ Բրատիսլավայից չեն շեղվում։

- Արա, դե եսիմ, էէէէ․․․ աչքիս վերջը իմ վիդեոներից դնենք․․․

#ԻնչԵքԲանակցելԲրատիսլավայում

***

Բանակցությունները Բրատիսլավայում տևել են գրեթե 4 ժամ։ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում 4 տող էլ չեն գրել, թե ինչի մասին են բանակցել։ Կցկտուր այդ տողերից բխում է, որ փորձել են ծախեն լրագրողական փոխայցերի թեման ու ռեանիմացնել վստահության մեխանիզմներ ստեղծելու մասին 2016-ի պայմանավորվածությունները, որոնք բարեհաջող просрать արեցին 2018-2019թթ և վստահեցնում էին, որ ֆինգնյա բան է։

Հիմա երիցս կրկնում եմ հարցս․ ինչի՞ շուրջ եք բանակցում, էդ ի՞նչ 5-ակողմ հայտարարություն է, որ պետք է էս հանդիպման արդյունքում ընդունվեր, ի՞նչ դրվագներ կար, որ չեք կարողացել համաձայնության գալ հիմա ու դրա համար ևս մի հանդիպում արդեն պլանավորել եք հունվարին ու էլ ի՞նչ միջոցառումներ է ենթադրում «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ասվածը։

Խոսացե՛ք, արա՛, չեք կարողանալու ծածկադմփոց անել ու էս թեմայից ուշադրություն շեղել։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը