Կարծիք

05.12.2019 13:11


Քոռի լոտո

Քոռի լոտո
Ինձ երբեմն թվում է, որ կառավարության նիստերին ուրիշ Նիկոլ Փաշինյան է վարչապետը, իսկ իրականում երկիրը ղեկավարում է մի այլ Նիկոլ Փաշինյան:
Տեսեք, այսօրվա նիսին ասում է, որ իրենք (ենթադրվում է կառավարությունը, քաղաքական թիմը) որոշումներ կայացնելիս չեն առաջնորդվում կոռուպցիայով, կաշառքով, նեղ քաղաքական կամ անձնային շահերով, հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով:
Հիմա ասեք՝ «խալի» օպերացիան պատգամավորի ընկերուհու ընկերությանը տալը, քաղաքապետարանի ԿամԱԶ-ի պատմությունը, առողջապահության և ԿԳՄՍ փոխնախարարների կաշառակերության դրվագները, հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահներին մեղադրանք առաջադրելն ու միաժամանակ առաջին նախագահին ուղղակի «փիս» ասելը, սեփական բարեկամներին, քավոր-սանիկին ու ընկերներին պատգամավոր ու էլի եսիմ ինչ պաշտոնների տանելը երկու փաշինյաններից ո՞ր մեկի հետ է կապված:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը