Կարծիք

05.12.2019 12:40


Հայաստանն ու Արցախը մեծ աղետի տանողը

Հայաստանն ու Արցախը մեծ աղետի տանողը

Այս իշխանություններն ամեն գնով հանրությունից թաքցնելու են Արցախյան բանակցային սեղանին առկա ցանկացած տեղեկություն: Դրա համար Նիկոլը պատրաստ է անգամ հետմահու հետախուզում հայտարարել Անվար Սադաթին և կալանավորման սանկցիայով մտնել դատարան:

Սա ուղղակիորեն նշանակում է, որ Նիկոլն իր ապաշնորհ իշխանությամբ ունակ չէ ապահովելու Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը և, որ Նիկոլի օրոք մենք վաղ թե ուշ կորցնելու ենք Արցախը: Արցախը կորցնելը ժամանակի և «տեխնիկայի» հարց է այլևս ու այդ խարանը հավերժ մնալու է Նիկոլի իշխանության, նիկոլի ՕԵԿ-ական ընդդիմության և իշխանազավթմանը «ջուր տանողների» վրա:

Հ.Գ. Ադրբեջանն ունի հստակ օրակարգ, որը ներկայացրել է, հայկական կողմից մենք որևէ պաշտոնական օրակարգ չենք լսել, բացի նրանից, որ ով Նիկոլի հետ համաձայն չի, դավաճան ա: Սա ուղղակի պատերազմի տանող ճանապարհ է: Նիկոլը պատերազմ հաղթող չէ և չի էլ կարող լինել: Նիկոլը Հայաստանն ու Արցախը տանում է մեծ աղետի:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը