Կարծիք

05.12.2019 12:36


Էդ ի՞նչ հնգակողմ հայտարարություն էր, արդյոք այն ստորագրվե՞լ է, թե՞ ոչ

Էդ ի՞նչ հնգակողմ հայտարարություն էր, արդյոք այն ստորագրվե՞լ է, թե՞ ոչ

Հիշեցնեմ վերջին երեք օրվա իրադարձությունները: Լավրովը Բաքվում ասում է, որ հույս ունի, որ Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կստորագրեն: Բրատիսլավայի բանակցություններից ժամեր առաջ Ադրբեջանը մեզ կապիտուլյացիայի տեքստ է դեմ տալիս: Այդ տեքստին որևէ կերպ չեն արձագանքում ոչ ԵԱՀԿ-ն, ոչ էլ ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ ՀՔԾ-ն որպես մեղադրյալ է ներգրավում Սերժ Սարգսյանին: Բանակցությունները ընթանում են մոտ 4 ժամ: Հաջորդող առավոտյան ՀՀ վարչապետը բոլորին հրավիրում է Բրեգովիչի համերգին: Դրանից մի ժամ անց, արձագանքելով Ֆեյսբուքում մանրից ահագնացող հարցադրումներին, ՀՀ ԱԳՆ-ն լղոզված տեքստ է տարածում, որտեղ խոսվում է վստահության ամրապնդման կարևորության մասին ու հունվարի սկզբին նորից հանդիպելու մասին:

Հիմա հարցերը. էդ ի՞նչ հնգակողմ հայտարարություն էր, արդյոք այն ստորագրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե չի ստորագրվել, ապա ինչո՞ւ և վերջապես ի՞նչ վստահության ամրապնդման մասին կարող եք խոսել հունվարին, եթե մարդիկ ասում են, որ պատրաստ են բանակցել միայն հայկական զինված ուժերը դուրս բերելու պայմանով:

Ու ոչ պակաս հետաքրքիր հարց է, թե ի՞նչ պիտի մեր քայլառաստները մոգոնեն էս մեկ ամսվա ընթացքում, եթե նույնիսկ Սերժ բռնելը էֆեկտ չտվեց:

Ուրեմն հիշեք, Արցախյանից զատ բոլոր օրակարգերը կեղծ են ու դաշտ են նետվելու միայն ուշադրություն շեղելու նպատակով:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը