Կարծիք

05.12.2019 15:28


Մինչև այս բոլոր «ազգանվեր» ծրագրերը չիրականացվեն, Քոչարյանը մնալու է կալանքի տակ

Մինչև այս բոլոր «ազգանվեր» ծրագրերը չիրականացվեն, Քոչարյանը մնալու է կալանքի տակ

Ձեռառնոցին գիտե՞ք որն է լինում: Ձեռառնոցին այն է, երբ դատավորը` քրեական թիվ մեկ գործի դատավորը (ինչքան էլ ջուր լինի, բայց աղմուկը մեծ է) որոշում է, որ ինքը հոգնել է, մեկամսյա հանգստի կարիք ունի, գնում է արձակուրդ, կվերադառնա ամանորյա տոներից հետո, և այդքան ժամանակ ինքը մեզ բոլորիս դնելու է, շատ կներեք, էշի տեղ:

Այսինքն, մեղադրյալ Քոչարյանի պաշտպանները հնարավորություն չեն ունենալու բողոքարկել խափանման միջոցի փոփոխություն, դատական գործընթացը միանգամայն արհեստականորեն ԵՎՍ մեկ ամսով ձգձգվելու է և մնալու է կախված օդում: Ջրի փուչիկը` օդում կախված:

Եվ այնքան կկախեն, մինչև Փաշինյանը իր ավտոն, տունը, ապագա ինքնաթիռը, ապագա զբոսանավը, սուզանավը, տիեզերանավը` այս ամենը զրահապատի, Աննային էլ զրահապատի (ՆԱՎՍՅԱԿԻ), Մեհրիբանի հետ մուղամն էլ լսեն, մի բան էլ ինքը Ալիև կրտսերի հետ մի-մի բաժակ օղի խմեն ու Իջևանի խոզ խանձեն, ու Երևանի փողոցներում էլ մի հատ շախով-շուխով, նամուսով գեյ-շքերթ տեղի ունենա, որ վարչապետս հպարտանալու առիթ ունենա Սորոսի Լարիսի մոտ:

Այսինքն, մինչև այս բոլոր «ազգանվեր» ծրագրերը չիրականացվեն, Քոչարյանը մնալու է կալանքի տակ: Կալանք, որը շատ թանկ է նստելու մեր երկու պետությունների ապագայի վրա:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը