Կարծիք

05.12.2019 14:25


«Հին և բռնատիրական» Հայաստանից մեկ դրվագ (լուսանկար)

«Հին և բռնատիրական» Հայաստանից մեկ դրվագ (լուսանկար)

2012թ. փետրվարն է. քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում ժամանակավոր տաղավարներ տեղադրելու ծրագիր ունի: Կանաչներ, բնապահպանական ակտիվիստներ ընդդիմանում են: Նրանց հետ եմ նաև ես՝ ԱԺ պատգամավոր: Օրեր շարունակակ ակտիվիստների կողքին եմ, նրանց և ոստիկանների, շինարար-շինտեխնիկայի միջև՝ չթողնելու հնարավոր բախումը: Երբ իրավիճակն արդեն բավական լարված է՝ զանգահարում եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ասում, որ պետք է հանդիպել և լսել բողոքող կողմին, քննարկել կացությունը: Քաղաքապետը համաձայն է. հանդիպման ենք գնում ես, Սոնա Այվազյանը/ Ամնեսթի ինթերնեյշընըլ/ Կարինե Դանիելյանը, Անահիտ Բախշյանը և մի քանի ակտիվիստներ:

Հաջորդ օրը Մաշտոց պուրակ են գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը... տեղում կայացվում է որոշում՝ ծրագիրը չեղարկել: Սա հին Հայաստանում...

Նոր Հայաստանում... տասնվեց օր երիտասարդները Կառավարության շենքի առջև պայքարում են իրենց կրթական իրավունքների համար: Նոր Հայասատանի ժողովրդավար և թավշյա նախարարը ոչ միայն մերժում է հանդիպումը, երկխոսությունը, այլև մի քանի ավտոբուս և բեռնատար ոստիկան պատվիրում՝ չեզոքացնելու հակառակորդին և թաքնվելու «ժողովրդի ոստիկանության» թիկունքում:

Այս տասնվեց օրերին և ոչ մի իմքայլական պատգամավոր, նոր Հայաստանի ժողովրդավար իրավապաշտպան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ չհայտնվեց:

Նրանք նոր Հայաստանի ժողովրդավարության Բաստիոնի շինաշխատանքներով էին զբաղված, նաև նոր Հայաստանի կրթական և մշակութայինն տեսլականն էին ձևավորում:

Հ.Գ Ի դեպ ես այդ ժամանակ կոալիցիոն քաղաքկան ուժի ներկայացուցիչ էի: Նաև Մաշտոցի պուրակից ոստիկանության Կենտրոն բաժին տարվածների հետևից Վահան Հովհաննիսյանի հետ գնացինք և դուրս բերեցինք ակտիվիստներին..

78244532_2614661845277080_1173330437578162176_n

78692245_2614651088611489_5638154395825733632_n

79794181_2614637998612798_3096149642019078144_n

78551565_2614650521944879_2916028652179161088_n

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը