Լրահոս

21.02.2011 16:05


Ժիրինովսկին Լիբիայի նախագահին հրավիրել է տեղափոխվել Մոսկվա

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսասկցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լիբիայի նախագահ Մուամմար Քադդիֆիին հրավիրել է Մոսկվա։

–Ես առաջարկում եմ ձեզ տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել Մոսկվայում. հրավիրում եմ անկեղծորեն, ինչպես թանկագին հյուրին, – ասվում է Քադդիֆիին ուղղված Ժիրինովսկիի հաղորդագրության մեջ։

ՌԴ Պետդումայի փոխխոսնակը Լիբիայի առաջնորդին կոչ է արել երկրում դադարեցնել արյունահեղությունը։ Նա գտնում է, որ արաբական աշխարհին փոփոխություններ են հարկավոր։

Փոփոխություններն անխուսափելի են։ Արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում իսկական հեղափոխություն է։ Իրադրությունը փոխվել է, ու մարդիկ չեն ուզում ապրել այնպես, ինչպես ապրել են 10, 20, 30 տարի առաջ, – ընդգծել է Ժիրինովսկին։

Այս խորագրի վերջին նյութերը