Լրահոս

05.12.2019 11:14

Վայոց Ձորի մարզում ավտովթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը

Վայոց Ձորի մարզում ավտովթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։