Լրահոս

05.12.2019 11:05


Կապան քաղաքում «կրծքավանդակի ձախ կեսի, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

Կապան քաղաքում «կրծքավանդակի ձախ կեսի, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Ռ. Հայրումյանի հետ ֆինանսական հարցերի շուջ ծագած վիճաբանություն էր ունեցել Կապանի բնակիչ՝ 31-ամյա Վարդգես Հայրապետյանը, որի ժամանակ վերջինս վնասվածքներ էր պատճառել Ռ. Հայրումյանին։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը