Կարծիք

05.12.2019 10:56


Վարչապետն ամեն ինչ անում է, որ աղքատությունը նորանոր գլուխներում բույն դնի

Վարչապետն ամեն ինչ անում է, որ աղքատությունը նորանոր գլուխներում բույն դնի

Արաբական Էմիրությունների շեյխերը ուզում են ներդրումներ անեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ կկտրենք ԲՀԿ֊ի կեղտոտ թաթիկները։ Ի՞նչ կապ ունի։ Էն կապը, որ Փաշինյանը ինչպես անկախ դատավոր չի հանդուրժում, էնպես էլ անկախ ներդրող, մի ներդրող, որ իր փառքին ոչինչ չի ավելացնելու, ավելին, մի այնպիսի մեկի փառքին ինչ-որ բան կավելացնի, որ ալաբուլա հավակնություններ ունի։

Ուրեմն, կապ կա, ավելի հստակ կապ, քան Միլանի եկեղեցում գիտաշխատող կնոջ հարցի ու Վատիկանի պադվալներ ներխուժելու մասին վարչապետի պատասխանի մեջ։

Նիկոլ Փաշինյանը ասում է, թե Գագիկ Ծառուկյանը իրեն դիմել է, որ ինքը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ասի՝ Արաբական Էմիրությունների շեյխ ներդրողներին ընդունի, բայց պատվիրակները իրենց վատ են պահել՝ հեռախոսով խոսել են, դրես կոդը չեն պահել, ջինս ու բոթասով են եկել, Հայկ Մարությանն էլ հրաժեշտ է տվել։ Փաշինյանը որտեղի՞ց իմացավ մանրամասները։ Նկարհանո՞ւմ է եղել, ցույց կտա՞ն, հետաքրքիր է։ Թե՞ ձախողման սցենարին նախապես ծանոթ էր։ Ու այդքան հեշտ հրաժեշտ 300 միլիոն դոլարի ներդրամանը 30 տոկոս աղքատություն ուենցող երկրում (խոսվում է նաև 2 միլիարդ դոլարի մասին)։

Հայկ Մարությանը քանի՞ գլուխ ուներ, որ եթե Փաշինյանը ասեր՝ ընդունի ու ընդառաջի շեյխերին, ինքը ինքնագլուխ ներդրողներին հեռախոսով խոսելու համար ճամփա դներ։ Հակառակը, շեյխերը սեղանի վրա պարեին էլ, Մարությանը իր ծռված ժպիտով ծափ կտար։ Պարզ չի՞, որ պլանվորված է եղել ձախողել շեյխերի ներդրումը։

Գաղտնիքը այլ բանում է, թե ձախողման սցենարը ինչպես է մշակվել՝ պլան ա, եթե զանգի շեյխի հեռախոսը, պլան բ, եթե չզանգի, բայց շեյխը հանկարծ զուգարան ուզի գնալ՝ չհասկացանք, քաղաքապետի հետ հանդիպմանը էս ինչ տարօրինակ ցանկություններ ունեք, մեր հանդիպումը ավարտված է, պլան գ՝ շեյխերի ունքն էլ չի շարժվում, կներեք՝ դուք ձեզ շատ լավ պահեցիք, բայց քաղաքում տեղ չունենք ձեր ներդրման համար։ Եվ մեկ էլ, որտե՞ղ է մշակվել սցենարը, քանի՞ վարկած կա՝ «Հայկական ժամանակո՞ւմ», թե՞ «Կարգին ստուդիայում»։ Հայկ Մարությանը իսկապես վատ դերասան չի, կարող էր հեռախոսազանգի համար զայրույթ խաղալ։

Բոլոր պաշտոններին քո կամակատարներին կնշանակես, անհնազանդ դատավորների վրա գործեր կսարքես, բուռդ կհավաքես ամբողջ իշխանությունը՝ գործադիր, օրենսդիր և դատական, բայց, այ քո ենթակա ներդրողներին չես կարող ստանալ։ Եվ ուրեմն, Հայաստանի տնտեսական հեղափոխությունը կմնա ներսում Լուլույի հույսին, դրսից էլ՝ Թանկյանի փոխանցած 23 դոլարի հույսին։

Իսկ վերջո՞ւմ. ինչ-որ տեղ Հոլանդիաներից լայվը աղաղակում է՝ չէ, իսկապես, աղքատությունը էս ժողովրդի գլուխներից հնարավոր չէ հանել, դուք ձեր աչքով տեսաք, նորանոր գլուխներում է բուն դնում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը