Քաղաքական

05.12.2019 09:27

Փաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը․ «Հրապարակ»

Փաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը․ «Հրապարակ»

«Ավելի քան 30 տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղել ա հետևյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին: Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսն իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունն իշխանության նկատմամբ եղել ա զզվանքը և ատելությունը»,-երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի մատնանշած 30 տարվա մեջ մտնում է նաև ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանը։

Փաստորեն, Փաշինյանը երկրորդ անգամ է հայտարարում, որ իր երբեմնի դաշնակիցն ասոցացվում է ընտրակեղծիքների, կոռուպցիայի, թալանի ու գնդակահարությունների հետ։ Բայց մարդիկ բնական հարց են տալիս՝ եթե կոռուպցիայի, թալանի, կեղծիքի հիմքերը դրվել են Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ինչո՞ւ էր ինքը 2008-ին կանգնել այդ մարդու կողքին։

Հիշեցնենք, Իտալիայում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ նա հայտարարել էր, որ չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996-ից, որոնք տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։