Կարծիք

04.12.2019 19:58


Հույս ունենանք, որ Նիկոլը վերջապես կփորձի զարգացնել իր պատմական գիտելիքները

Հույս ունենանք, որ Նիկոլը վերջապես կփորձի զարգացնել իր պատմական գիտելիքները

Այսօր Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարել է՝ «Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել է որպես ռուսական բանակի, եթե չեմ սխալվում, պորուչիկ կամ ենթասպա»։ Որերորդ անգամ է, որ Նիկոլը փայլում է և՛ Նժդեհի կենսագրության, և՛ ընդհանրապես համաշխարհային պատմության մեղմ ասած չիմացությամբ։ Ու մի կողմ, որ մարդը չգիտի պատմություն, ողջ խնդիրը նրանումն է, որ ինքը ամեն անգամ մարտնչող ինքնավստահությամբ, իսկ իրականության մեջ, մարտնչող անգրագիտությամբ, փորձում է հասարակությանը հրամցնել հերթական սխալ կամ խեղաթյուրված պատմական տվյալը։

Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմին չէր կարող մասնակցել որպես ռուսական բանակի "պորուչիկ կամ ենթասպա", քանի որ Բալկանյան առաջին պատերազմում Ռուսաստանը ընդհանրապես պատերազմող կողմ չի եղել։ Բալկանյան առաջին պատերազմում, որը տևել է 1912-13թթ, Օսմանյան կայսրության դեմ պատերազմել են Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան, Չեռնոգորիան ու Գարիբալդիականները։ Բալկանյան առաջին պատերազմում, Գարեգին Նժդեն մասնակցել է որպես կամավոր, կարելի է ասել՝ ներկայացրել է հայությանը՝ հանդիսանալով Հայկական կամավորական երկրորդ վաշտի հրամանատարը։

Հույս ունենանք, որ Նիկոլը վերջապես կփորձի զարգացնել իր պատմական գիտելիքները, որ ամեն անգամ հերթական անգրագիտությամբ չփայլի կամ գոնե կսովորի չխոսել այն թեմաներից, որոնց չի տիրապետում։ Չնայած այդ պարագայում էլ, պետք ա մշտապես լռի․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը