Կարծիք

04.12.2019 19:40


Ախր շա՜տ խաղաղասերն են, է՜

Ախր շա՜տ խաղաղասերն են, է՜

Լացս եկավ` դժվարությամբ զսպեցի արցունքներս, երբ լսեցի տիկին Փաշինյանի, կներեք` Աննա Հակոբյանի հայտարարությունը. «Ես դժվար եմ պատկերացնում կին եւ մայր, ով չմիանա, այսինքն` չխոսի հօգուտ խաղաղության, եւ խոսի հօգուտ պատերազմի։ Դա իմ պատկերացումներից վեր է»։
Մտածեցի` իյա, իրո՞ք...

Հետաքրքիր է, որպես կին, որպես մայր՝ ինչ ես մտածում հասարակությունը պառակտելու, սեւ-սպիտակի բաժանելու, ընդդիմախոսներին Հիսուսի չէ` Հուդայի բարդույթով տառապող գլխավոր դատախազի, վհուկներ որսալու «մասնագետ» ՀՔԾ-ի միջոցով «նստացնելու», դատարան քարշ տալու, ասֆալտին «պառկցնելու», պատերին «ցխելու», վզները ոլորելու, բոմժ սարքելու սպառնալիքների, երկիրը կլասիկ ոստիկանապետություն դարձնելու, ընդդիմադիր ցանկացած դրսեւորում, անգամ` ուսանողական բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու մոլուցքի մասին։

Բա որ էդքան խաղաղասեր ես, ինչո՞ւ կողակից ընկերոջդ մի բերան չես ասում`կա՛նգ առ։ Երկիրը պատերազմի «պոլիգոն» չէ, դու էլ Նապոլեոնը չես, որ «թուր կեծակին» առել` ընկել ես մեյդան, աջուջախ կտրում ես։

Թե՞ ձեր խաղաղասիրությունը միայն դրսում է բռնում` միայն Ադրբեջանի համար է. դրսում խաղաղության աղավնի եք, ներսում` պատերազմի «մրրկահավ»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը