«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե երբ երկրում հեղափոխական իրավիճակ կլինի, և ժողովրդի ցասման ալիք կառաջանա, ընդդիմությունն ինքնաբերաբար ամբողջական ճակատով հանդես կգա։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն էլ նշել է, թե եթե ընդդիմությունը սպասում է, որ ժողովուրդը պետք է անպայման ցասումի մեջ լինի, որպեսզի իրեն ձայն տա, ուրեմն միշտ էլ այդպես ընդդիմություն կմնա։
–Մի՛ սպասեք, որ Հայաստան էլ է գալու այդ հեղափոխության ալիքը,–ընդգծել է նա։
Արամ Կարապետյանն էլ նշել է, թե հեղափոխությունների այս ալիքը սոցիալական արդարության պահանջով է լինում և կարող է նաև Հայաստան գալ։
–Այլ բան է (Աստված չանի)՝ դա կլինի արյունո՞վ, թե՞ առանց արյունի,–ընդգծել է նա։
Հեղափոխության ալիքը կհասնի նաև Հայաստա՞ն

7or.am