Քաղաքական

04.12.2019 18:16

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար, սակայն Գևորգ Կոստանյանը, ով գտնվում է ՌԴ-ում, հայտարարեց, որ նշված ժամկետներում չի կարող ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Նա նշեց, որ Հայաստան կվերադառնա ուսումնական դասընթացի կիսամյակն ավարտվելուց հետո, քանի որ Մոսկվայում դասախոսություններ է կարդում ԲՈՒՀ-ում։

Նոյեմբերի 28-ին արդեն հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ ՀՔԾ-ն ձեռնպահ է մնում հրապարակայնացնել, թե ինչ հոդվածով է Գ.Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։

Գ.Կոստանյանի փաստաբանը հայտարարել է, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաեւ Գևորգ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները: Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Գեւորգ Կոստանյանը. «ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար»,-ասել է նախկին գլխավոր դատախազը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։