Բաքուն այսօր պաշտոնապես «այո» ասաց ՀՀ 1–ին նախագահի «փուլային» տարբերակին՝ հրապարակելով այն «կարմիր գծերը», որոնցից այն կողմ չի պատկերացնում բանակցությունները և «ոչ» ասաց ՀՀ 2–րդ նախագահի «փաթեթային» տարբերակին։
Փաշինյանին Բաքվում բռնացրել են խոսքի վրա ու բաց չեն թողնում։ Նա վարչապետ դառնալուց հետո հայտարարեց պաշտոնական Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու իր նպատակի մասին, բայց ժամանակի ընթացքում բանակցային սեղանից հեռացրեց նույնիսկ Հայաստանին, քանզի տեսակետ չունի և չի ուզում քաղաքական պատասխանատվություն վերցնել՝ առաջնորդվելով «Հակամարտության լուծումը պետք է բավարարի 3 կողմերին» վերացական լոզունգով։
Հիմա շատ բաներ հիշեցնում են 1998–ի իրադարձությունները։ Այն ժամանակ Տեր–Պետրոսյանն «այո» ասաց, բայց ՀՀ իշխանության մյուս թևը (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) և Արցախի այն ժամանակվա փաստացի առաջնորդ Սամվել Բաբայանը «ոչ» ասացին «փուլայինին» և կարողացան կանգնեցնել կապիտուլյացիան։
Ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ էին Տեր–Պետրոսյանին հեռացնողները, քանզի կարելի էր և է՛ զարգանալ՝ չզիջելով։
Եթե Փաշինյանը գնա «փուլային» տարբերակով, ապա դա կլինի այս իշխանության մուղամը, այսինքն՝ վերջը։ Ու հաստատ այդ մուղամը չի հնչի հայտնի կանանց ներկայությամբ։ Առավելևս՝ չի հնչի Ստեփանակերտում։
«Թավշյա» հեղափոխության մուղամը. 1998–ի ուրվականը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից