Կարծիք

04.12.2019 19:00


Փողոց փակելու նուրբ արվեստը

Փողոց փակելու նուրբ արվեստը

Փողոց փակողները լինում են երկու տեսակի։ Կան, որ հատուկ «թավշյա հեղափոխության միջազգային դասընթացներ անցնելով»՝ փողոց փակեցին ու դարձան նախարար ու պատգամավոր, իշխանությունը խլելիս չհանդիպելով ոչ մի խոչընդոտի, եւ կան գաղափարական, ազնիվ փողոց փակողներ, առանց նախարար կամ պատգամավոր դառնալու ակնկալիքի, պարզապես հանուն հայոց լեզվի, հայոց պատմության եւ, առհասարակ՝ հանուն տեսակի եւ արեժեհամակարգի համար պայքարող պայծառ երիտասարդներ, որոնց ոմն թավշիստ նախարար չբարեհաճեց հանդիպել եւ լսել եւ, որոնց նկատմամբ կիրառվեց թավշիստ ոստիկանական բռնի ուժ։

Սա եւս հին ու «նոր» հայաստանների էական տարբերություններից է։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը